Համակարգային վերլուծություն
Համակարգային վերլուծություն, գիտական ճանաչողության մեթոդ է, որն իրենից ներկայացնում է հետազոտվող համակարգի փոփոխականների կամ տարրերի միջև կառուցվածքային կապերի հայտնաբերմանն ուղղված գործողությունների հաջորդականություն: Հիմնվում է մետագիտական, փորձարարական, բնագիտական, վիճակագրական, մաթեմատիկական մեթոդների վրա:
Բովանդակություն |
Ակնարկ [խմբագրել]
Անալիզ և սինթեզ տերմինները հունական ծագում ունեն և թարգմանվում են համապատասխանաբար՝ «առանձնացնել» և «միացնել: Այս տերմինները գիտական բնագավառներում են՝ մաթեմատիկայից և տրամաբանությունից դեպի տնտեսագիտություն և հոգեբանություն, ներկայացնելու համապատասխան հետազոտական ընթացակարգերը: Անալիզը դա այնպիսի ընթացակարգ է, որի օգնությամբ մենք մասնատում ենք գաղափարական կամ նյութական ամբողջությունը: Սինթեզը դա այնպիսի ընթացակարգ է, որի օգնությամբ մենք համակցում ենք առանձին տարրերը կամ կոմպոնենտները կապակցված ամբողջություն ձևավորելու համար:[1] Համակարգային անալիզի հետազոտողները համակարգի վերլուծության համար կիրառում են մեթոդաբանություն ամբողջական պատկերը ներկայացնելու համար: Համակարգային վերլուծությունը կիրառվում է ամենուրեք, ուր անհրաժեշտություն կա ինչ որ բան զարգացնելու:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ [խմբագրել]
Կոմպյութերահենք տեղեկատվական համակարգերի զարգացումը ներառում է համակարգային վերլուծության էտապ, որը ծնում կամ կատարելագործում է տվյալների մոդելը, որը իր հերթին տվյալների բազաի ստեղծման կամ կատարելագործման նախատիպն է database (տես Christopher J. Date "An Introduction to Database Systems"): Համակարգային վերլուծության տարբեր մոտեցումներ գոյություն ունեն:: Կոմպյուտերահենք ինֆորմացիոն համակարգերի մշակման ընթացքում (համաձայն Ջրվեժի մոդելի այլ կերպ վերից վար մոտեցման) համակարգային վերլուծությունը պետք է բաղկացած լինի հետևյալ քայլերից.
- Նպատակահարմարության ուսումնասիրություն՝ ուղղված նախագծի տնտեսական, սոցիալական, տեխնոլոգիական և կազմակերպչական նպատակահարմարության բացահայտմանը:
- Համակարգի վերջնական օգտվողների պահանջների բացահայտում, նախագծի շրջանակների, մանրամասների ճշգրտում: Որպես այն ուղեկցվում է հարցազրույցներով, հարցաթերթիկներով կամ գործող համակարգի աշխատանքի դիտարկմամբ:
- Որոշել թե վերջնական օգտվողները ինչպես պետք է գործարկեն համակարգը (կոմպյուտերի՝ սարքավորման կամ մաթսպասարկման ընտրությունը ընդհանուր փորձառության տեսակետից):
Մեկ այլ տեսակետ ընդգծում է գործողությունների փուլային մոտեցումը: Այս մոտեցումը համակարգային անալիզը տրոհում է հինգ փուլերի.
- Սահմանների որոշում
- Պրոբլեմի վերլուծություն
- Անհրաժեշտ պայմանների վերլուծություն
- Տրամաբանական պլան
- Որոշումների վերլուծություն
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Tom Ritchey, Analysis and .