Խալկոգեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հալկոգեններից)

Խալկոգեններ, ծծմբի, սելենի և տելուրի ընդհանուր անվանումը։ Հաճախ խալկոգեն են անվանում նաև թթվածինը։ Խալկոգենի ատոմները էլեկտրոնային արտաքին թաղանթում ունեն 6-ական էլեկտրոն։ Ատոմում կա 2 չզույգված էլեկտրոն, այդ պատճառով էլ մեծ մասամբ երկարժեք են։ Սովորական պայմաններում քիմիապես պասիվ են, տաքացնելիս՝ ակտիվ։ Կարգահամարի աճմանը զուգընթաց, ծծմբից տելուր հատկությունները Փոխվում են օրինաչավւորեն՝ նվազում են օքսիդացնող և ոչ մետաղական հատկությունները։ Գոլդշմիդ֊տի դասակարգմամբ խալկոգենները մտնում են խալկոֆիլային տարրերի մեջ։ Վերջիններս բնական սուլֆիդներ, սելենիդներ ու տելուրիդներ առաջացնելու հակում ունեն և երբեմն հանդիպում են բնածին վիճակով (Au, Ag, Hg, Bi, As են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png