ՀՏՀ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

FAQ անգլերեն Frequently Asked Questions արտահայտության հապավումն է, թարգմանաբար՝ Հաճախակի Տրվող Հարցեր։ FAQ իրենից ներկայացնում է, ինչ-որ թեմայով հարցերի և նրանց պատասխանների ժողովածու։ Գոյություն ունեն անթիվ FAQ-եր, որոշ ինտերնետ կայքեր համակարգում են նման FAQ-երը, այդպիսիններից մեկը Internet FAQ Consortium-ն է։

Հայալեզու կայքերում, կիրառվում է կամ բառացի թարգմանված ՀՏՀ հապավումը, կամ ՀուՊ՝ «Հարց ու Պատասխան» արտահայտություննից։ Ռուսալեզու Ինտերնետ կայքերում, կարելի է հանդիպել նաև ЧаВО հապավումը որն, ինչպես ենթադրում են, նշանակում է частые вопросы կամ էլ часто задаваемые вопросы и ответы։

Արտաքին Հղումներ[խմբագրել]