Կուտակիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուտակիչ, էներգիայի կուտակման սարք՝ այդ էներգիան հետագայում օգտագործելու նպատակով։ Կախված կուտակվող էներգիայի տեսակից տարբերում են՝ էլեկտրական, հիդրավլիկական, ջերմային և իներցիոն կուտակիչներ։

Տարատեսակներ[խմբագրել]

  • Էլեկտրական կուտակիչները ծառայում է էլեկտրական էներգիա կուտակելու համար՝ քիմիականի վերածելու ճանապարհով, և անհրաժեշտության դեպքում կատարում էներգիայի հետադարձ փոխակերպում։ Դրանց աշխատունակությունը կարելի է վերականգնել լիցքավորման միջոցով՝ բաց թողնելով հոսանք, որի ուղղությունը հակառակ է պարպման ժամանակ հոսանքի ունեցած ուղղությանը։ Էլեկտրական կուտակիչը բաղկացած է էլեկտրոլիտի լուծույթի մեջ խորասուզված 2 էլեկտրոդից, էլեկտրոդների պոտենցիալների տարբերությունր կուտակչի էլշու֊ն է։
  • Առավել տարածված են կապարային (թթվային), կադմիումանիկելային, երկաթանիկելային (հիմնային), արծաթացինկային և արծաթակադմիումային կուտակիչները։ Հիդրավլիկան կուտակիչը ծառայում է խիստ փոփոխական բեռնվածությամբ հիդրավլիկական տեղակայանքներում հեղուկի կամ գազի ճնշումն ու ծախսը հավասարեցնելու համար։
  • Հիդրավլիկական կուտակիչի տարատեսակ էպնեմատիկ կուտակիչը, որը կիրառվում է բարդ պնևմատիկ ցանցերում՝ աշխատանքային ճնշումը հավասարեցնելու համար։
  • Ջերմային կուտակիչը ծառայում է ջերմային էներգիայի կուտակման, արդյունաբերական տեղակայանքներում ջերմային և ուժային բեռնվածքները հավասարեցնելու և գոլորշով ու էներգիայով անխափան մատակարարելու նպատակով։
  • Իներցիոն կուտակիչը շարժվող մարմին է, որի շարժման քանակը զգալիորեն գերազանցում է արտաքին ուժերի շարժման քանակին։ Որպես իներցիոն կուտակիչը լայնորեն կիրառվում է պտտվող թափանիվը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png