Կումուլճինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կումուլճինե, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Ադրիանուպոլսից հարավ։ XX դարի սկզբին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում արհեստներով, առևտրով և այգեգործությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Սբ. Լուսավորիչ) և վարժարան (Արիստակեսյան անունով)։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է տարագրության ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 12