Կուլտիվատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուլտիվատոր

Կուլտիվատոր - հողի մակերևութային շերտը փխրեցնող, մոլախոտերը ոչնչացնող և հողը պարարտացնող սարք։ Ըստ օգտագործման բնույթի կուլտիվատորները լինում են ցելային (հողի համատարած մշակման համար), միջշարքային տարածությունների մշակման (միջշարքերում փխրեցնում են հողը, քաղհանում մոլախոտերը), ունիվերսալ (օգտագործվում է հողի համատարած և միջշարքերի մշակման համար), բուսասնիչ (միջշարքերը մշակող և միաժամանակ պարարտացնող)։ Կան կցվող և կախվող (տրակտորի վրա հավաքվող) տիպի կուլտիվատորներ։

ՍՍՀՄ-ում արտադրվում էին հիմնականում կախվող տիպի կուլտիվատորներ։ Աշխատանքային օրգաններն են՝ թաթիկները, թմբավորող օրգանները, սնուցող դանակները, ասեղնավոր սկավառակները։ Քաղհանող թաթիկները լինում են սլաքաձև կամ միակողմանի կտրող (ածելի), հարթ կտրող (հողը մշակում են մինչև 6 սմ), ունիվերսալ (մինչև 10-12 սմ խորությամբ), փխրեցնող (12-22 սմ խորությամբ)։ Համարյա բոլոր կուլտիվատորների աշխատանքային օրգանները շրջանակին միանում են ծխնիաձև։

Աղբյուր[խմբագրել]

  • Հայկական սովետական հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png