Կուլդյալա աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուլդյալա աշտարակ

Կուլդյալա աշտարակ (էստ․՝ Kuldjala torn — «ոսկե ոտքի աշտարակ»), պաշտպանական կառույց, Տալլինի պատի մի մասը։ Գտնվում է Սաունատոռն ու Նուննադետագուն աշտարակների միջև։

Կուլդյալա աշտարակի կառուցումը կապված է Տալլինի պատի ամրացման երկրորդ փուլի հետ, որ տեղի է ունեցել 1311—20 թթ.։ Դանիական իշխանությունները մագիստրատից համառորեն պահանջում էին ապահովել վանական տարածքների, այդ թվում՝ Սբ. Միքայելի իգական մենաստանի պաշտպանությունը։ Շինարարական ծախսերի մի մասը վճարել է մենաստանը, իսկ մագիստարտին տրվում է անհրաժեշտության դեպքում պատը ցանկացած չափով դեպի ծովը տեղափոխելու լիազորություններ։ Այդ նպատակով էլ կառուցվում է Տալլինի պատի՝ մենաստանի պատից մինչև Վերին քաղաքի թեքությունն ընկած հատվածը։ Մենաստանի արևմտյան կողմում էլ կառուցվում է Կուլդյալա աշտարակը։

Կուլդյալա աշտարակի շինարարությունն ընթացել է մի քանի փուլով։ Տալլինի ներքին քաղաքական պայմանների վատթարացման պատճառով պատի ամրացման աշխատանքնրը վերսկսվեցին 1370—72 թթ.։ Կուլդյալա աշտարակը ևս վերակառուցվեց, ավելացվեց աշտարակի վերին հարկի բարձրությունը։

Աշտարակի de Guldene Voet անվանումն առաջ է եկել 1434 թ.։ Հետագայում Տալլինի պատի լայնությունն ավելացրին հյուսիսից և կառուցեցին Լոևենշեդե աշտարակը (գերմ.՝ Loewenschede

Կուլդյալա աշտարակը բավականին փոփոխվեց 1422 թ. և 1610-ական թթ.։ Այդ ժամանակ էլ աշտարակն ստացավ իր առավելագույն բարձրությունը՝ 22,5 մ։

Կուլդյալա աշտարակը հինգհարկանի է և ունի պայտի ձև։ Աշտարակի վերին հարկն ուներ պաշտպանական գործառույթ, իսկ ներքին հարկերն օգտագործվում էին որպես պահեստ։

Կուլդյալա աշտարակը պահպանվել է մինչև մեր օրերը։ Ներկայումս այն Կոդուլինն երիտասարդական կազմակերպության կողմից օգտագործվում է ցուցահանդեսների ու դասախոսությունների անցկացման համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белоруссия Литва Латвия Эстония. Справочник-путеводитель. М.: Искусство, 1986 ISBN 5-210-00094-X