Կորտեսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնյան կորտեսներ (միջնադարյան մանրանկարչություն)

Կորտեսներ (իսպ.՝ cortes, corte` արքունիք), միջնադարյան Իսպանիայում և Պորտուգալիայում դասային ներկայացուցչական ժողովներ, հետագայում՝ պառլամենտներ (Իսպանիայում ՝ մինչև 1977 թվականը, Պորտուգալիայում՝ մինչև 1911 թվականը)։ Առաջին անգամ «Կորտեսներ» տերմինը հանդիպում է Կաստիլիայում (1137 թվական)։ Կորտեսները աճել են թագավորական կուրիաներից՝ սկզբում ընդգրկելով միայն ազնվականության ու հոգևորականության ներկայացուցիչներին։ Հետագայում ներկայացուցչության իրավունք են ձեռք բերել նաև քաղաքները։ Կորտեսները XIII-XIV դարերում նպաստել են քաղաքների դերի բարձրացմանը, ֆեոդալների կամայականությունների սահմանափակմանը։ Բացարձակ միապետության շրջանում Կորտեսների դերն ընկել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Кортесы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Muro у Martínez, «Constituciones de España у de las demás naciones de Europa, con la historia general de España» (Мадр., 1881);
  • R. Fraoso, «Las Constituciones de España» («Revista de España», 1880, 6 и 7);
  • L. P. Coimbre, «Estudios sobre a Carta constitucional de 1826 e Acta addicional de 1852, 1878-80»;
  • Coelho da Rocha, «Ensaio sobre a historia do governo e la legislação de Portugal»;
  • J. d’Almeida de Cunha, «Código do processo electoral» (1878).


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 664