Կովախեղդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կովախեղդ (գյուղ)ից)
Գյուղ
Կովախեղդ
ադրբ.՝ İnəkboğan
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԵնթարկումԱդրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
ԲԾՄ1317 մետր
Ազգային կազմմինչև 1770-ական թվականները`հայեր, 1800-ական թվականներից հետո`ադրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Կովախեղդ (Ադրբեջան)##
Կովախեղդ (Ադրբեջան)

Կովախեղդ, գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Գետաբեկից 16 կմ արևելք՝ Կովախեղդ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1230-1360 մ բարձրության վրա։ Գյուղի տարածքում պահպանված շինությունների մնացորդները վկայում են միջնադարում այս բնակավայրի ծաղկուն ու բարգավաճ լինելու մասին։ Այն հայաբնակ է եղել մինչև 1770-ական թվականները։ Մի քանի տասնամյակ խաշնարած ցեղերը անբնակ գյուղատեղին գործածել են իբրև ամառանոց, իսկ 19-րդ դարի վերջերին հիմնել են գյուղը՝ այն վերանվանելով Ինեքբողան, ինչը բառացի թարգմանաբար նշանակում է Կովախեղդ (կով՝ ինեք և բողան՝ խեղդել)[1]։ Հայտնի է, որ Կովախեղդից է եղել Անանիա Մոկացի կաթողիկոսի (946-968) Խաչենում գումարած եկեղեցական ժողովի մասնակիցներից մեկը՝ «Հայր Պետրոս՝ Կովախեղդի վանական»-ը[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 85։
  2. «Արարատ», 1897, էջ 134։