Կոպլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպլայի փառատոն Արգենտինայում

Կոպլան (իսպ.՝ сopla) իսպանական երաժշտական բանահյուսության ձև է։ Այն իրենից ներկայացնում է ութ վանկանի տողերից կազմված հանգավորված քառատող։

Ժանրի յուրահատկությունները[խմբագրել]

Կոպլաներն իրենց բովանդակությամբ մոտ են առածներին կամ ասացվածքներին, որոնք, ի դեպ, ևս հաճախ ունենում են ռիթմ ու հանգավորում։ Առածների և ասացվածքների հետ կոպլաներին ընդհանրացնում է նաև բովանդակության թեմատիկ բազմազանությունը. կոպլաները, ինչպես առածներն ու ասացվածքները, շոշափում են «կյանքի գրեթե բոլոր կողմերը»։ Կոպլաների և առածների ու ասացվածքների ընդհանրություններից է նաև այն, որ դրանք, որպես կանոն, արտահայտում են ո՛չ թե անհատի մտքերն ու հույզերը, այլ կոլեկտիվ գիտակցության, կոլեկտիվ հոգեբանության արտացոլում են հանդիսանում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

1.Վավերագրական ֆիլմ «Իսպանական կոպլա» (La España de la copla) (իսպ.) Յություբում

2. Բլոգ ժանրի ժամանակակից ներկայացուցիչների մասին (իսպ.)