Կոշաքիլիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոշքիլիսեից)
Գյուղ
Կոշաքիլիսա
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿաղզվանի գավառ
Այլ անվանումներԳոշաքիկլիսա, Կոշաքիլիսե, Կոշքիլիսե, Ղոշաքիլիսա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն590 մարդ (1913)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Կոշաքիլիսա, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում էր Սարիղամիշի տեղամասում, Արաքսի ձախափնյա Սողանլու անտառի եզրին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Խորհրդային Հայաստանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականի հունվարի 1-ի տվյալներով ուներ 590 (57 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտ կար մի ավերակ վանք, որի մի պատն էր միայն կանգուն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 211
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 591