Կոնստիտուսիոն (դեպարտամենտ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոնստիտուսիոն իսպ.՝ Departamento Constitucion | |
---|---|
Երկիր | Արգենտինա |
Կարգավիճակ | դեպարտամենտ |
Մտնում է | Սանտա Ֆե պրովինցիայի մեջ |
Վարչկենտրոն | Վիլյա Կոնստիտուսիոն |
ԲԾՄ | 73 մետր |
Հիմնական լեզու | Իսպաներեն |
Բնակչություն (2007) | 85904 |
Խտություն | 26,6 |
Տարածք | 3225 |
Հեռախոսային կոդ | 543400 |
Փոստային ինդեքսներ | S2918 |
Կոնստիտուսիոն (իսպ.՝ Departamento Constitucion), դեպարտամենտ Արգենտինայում, Սանտա Ֆե պրովինցիայի հարավում։ Բնակչությունը կազմում է շուրջ 86 000 մարդ, ըստ 2007 թվականի տվյալների։ Գլխավոր քաղաքը Վիլյա Կոնստիտուսիոնն է (բնակչությունը շուրջ 45000)։ Հարևան դեպարտամենտներն են՝ Ռոսարիոն, Սան Լորենցոն և Կասերոսը՝ հյուսիսում, Խեներալ Լոպեսը՝ արևմուտքում։ Հարավում բնական սահմանը Մեդիոն գետն է, որից այն կողմ սկսվում է Բուենոս Այրեսի շրջանը։ Արևելքում սահմանն անցնում է Պարանա գետի երկայնքով, որի հակառակ ափին Էնտրե Ռիոս պրովինցիան է։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Դեպարտամենտը, ինչպես և ողջ Սանտա Ֆե պրովինցիան, գտնվում է սևահողային գոտում, Պավոն գետի ավազանում, որտեղ հողատարածքի 100%-ը մշակված է։
Մունիցիպալիտներ և կոմունաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալկորտա (իսպ.՝ Alcorta)
- Բոմբալ (իսպ.՝ Vila)
- Վիլա Կոնստիտուսոն (իսպ.՝ Villa Constitucion)
- Գոդոյ (իսպ.՝ Godoy)
- Կանադա Ռիկա (իսպ.՝ Canada Rica)
- Լա Վանդուարդիյա (իսպ.՝ La Vanguardia)
- Բարիո Լա Գուարդա (իսպ.՝ Barrio La Guardia)
- Մաքսիմո-Պաս (իսպ.՝ Maximo Paz)
- Պավոն (իսպ.՝ Pavon)
- Պավոն Արիբա (իսպ.՝ Pavon Arriba)
- Պեյրանո (իսպ.՝ Peyrano)
- Ռյեդա (իսպ.՝ Rueda)
- Սանտա Տերեսա (իսպ.՝ Santa Teresa)
- Սարխենտո-Կաբրալ (իսպ.՝ Sargento Cabral)
- Սեպեդա (իսպ.՝ Cepeda)
- Տեոբալդ (իսպ.՝ Theobald))
- Խեներալ Ջերի (իսպ.՝ General Gelly)
- Խուան-Բերնաբե-Մոլինա (իսպ.՝ Juan Bernabe Molina)
- Խունկալ (իսպ.՝ Juncal)
- Էմպալմե Վիլյա Կոնստիտուսոն (իսպ.՝ Empalme Villa Constitucion)