Կոմպրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմպրեսային բինտ

Կոմպրես (ֆր.՝ compresse, լատին․՝ compressus-սեղմված), բուժիչ նպատակով օգտագործվող վիրակապ։ Տարբերում են մի քանի տիպի կոմպրեսներ։

Չոր կոմպրես[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար՝ բամբակ-մառլյային վիրակապ, որը դրվում է մարմնի հիվանդ կամ վնասված (վերք, այրվածք) հատվածին, սառեցումից, արտաքին գրգռիչներից պաշտպանելու, ինչպես նաև վերքի արտադրությունն արտածծելու նպատակով։

Թաց կոմպրես[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը (թրջոց) և տաք (ջերմաթրջոց)։

Տաքացնող կոմպրես[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաց կտորի վրա դրվում է անջրաթափանց թուղթ կամ մոմլաթ և ծածկվում բամբակի շերտով, օգտագործվում է բորբոքային պրոցեսների դեպքում՝ որպես ներծծող և վարատող միջոց։

Դեղորայքային կոմպրես[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման է տաքացնող կոմպրեսին, սակայն ջրին ավելացվում է դեղանյութեր՝ քսուքներ, նովոկային։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 548