Կյուրինի հուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կյուրինի Հուշ», գրական, ազգագրական և պատմական պարբերագիրք։ Կյուրինի հայրենակցական միության օրգան։ Հրատարակվել է 1930—1933 թթ.-ին, Նյու Յորքում (7 համար)։ Ներկայացրել է Կյուրինի հայ համայնքի ստեղծման պատմությունը, ավանդությունները, տպագրել նյութեր հայ - թուրքական հարաբերությունների, ազգային, մշակութային և կրոնական կյանքի վերաբերյալ։ Լուսաբանել է Կյուրինի հայրենակցական ընդհանուր միության (ԿՀԸՄ) և նրա մասնաճյուղերի գործունեությունը, հրատարակել միության ծրագիր-կանոնագիրքը (1933, համար 7)։ Աջակցել է ներգաղթին, կոչ արել հայրենադարձ կյուրինցիներին Խորհրդային Հայաստանում Նոր Կյուրին ավան հիմնելու։ Տպագրել է ասացվածքներ, հանելուկներ, երգեր, անտունիներ (Կյուրինի բարբառով), ինչպես նաև կյուրինցի նշանավոր գործիչների (Ն. Ապտալյան, Խ. Դիմաքսյան և ուրիշներ) կենսագրականներ։ Ունեցել է «Կեն օ կօ» խորագրով գրական-զավեշտական հավելված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 494