Կյոտուկեյնի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյոտուկեյն. 1800թ.-ականների գծանկար

Կյոտուկեյնի ապստամբություն, Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյի Կյոտուկեյն կոմունայում բնակվող սաամների զինված ապստամբություն ընդդեմ նորվեգական իշխանությունների, որը տեղի է ունեցել 1852 թվականին։ Այն վավերագրական փաստերով պահպանված միակ ընդհարումն է եղել սաամների և նորվեգացիների միջև, որը հանգեցրել է մարդկային զոհերի։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին սաամների շրջանում տարածվեց լյութերականության պահպանողական ուղղությունը, որը իրենից ենթադրում է առանց ալկոհոլի հոգևոր պարզ կյանքով ապրելու կենսաձևը։ Շարժումը աստիճանաբար դարձավ ավելի մարտական, երբ վերջինիս հետևորդները, որոնք իրենց կոչում էին լեստադիաններ, պարզեցին, որ Նորվեգիայի ալկոհոլի բիզնեսի մոնոպոլիան պատկանում է Նորվեգական եկեղեցուն։

Լեստադիանները ստեղծեցին իրենց սեփական համայնքները, որոնք այլևս չենթարկվեցին Նորվեգիայի պետական եկեղեցուն։ Նրանց հավաքները, ըստ փաստավավերագրական փաստաթղթերի, անցնում էին բավականին բուռն և խիստ հուզական։ Քարոզիչները հիմնվում էին հավատացիալների զգացմունքների վրա։ Առանձին քարոզիչներ ունեին ավելի շատ հեղինակություն, քան պետական եկեղեցու ներկայացուցիչները։ Վերջիններս լեսադիաններին մեղադրում էին եկեղեցական ծիսակարգի խախտման համար։

Այդ ժամանակ սաամները ակնհայտ ավելի աղքատ էին ֆինանսապես, քան եկվոր նորվեգացիները։ Սաամները ունեին ավելի ցածր սոցիալական դիրք, քան նորվեգացիները։ Հատկապես ատելություն կար տեղացի նորվեգ առևտրականներից մեկի նկատմամբ, ով զբաղվում էր ալկոհոլի վաճառքով։ Վերջինիս սաամները մեղադրում էին խաբեության և սաամներին շահագործելու մեջ, քանի որ նրա հաճախորդ սաամներից շատերը դարձել էին ալկոհոլիկ։

Այդ ժամանակներում ալկոհոլիզմը տարածում էր գտել հյուսիսի բնիկ ժողովրդների շրջանում, որի պատճառով նրանք կորցնում էին իրենց ազգային ինքնագիտակցությունը և ազգային հարցերով զբաղվելու ցանկությունը։ Լեստադիանները դեմ էին ալկոհոլի օգտագործմանը, սակայն չունեին որևէ իրավական հիմք արգելելու ալկոհոլի վաճառքը։ Այդ իսկ պատճառով նրանք ոչ միայն դեմ էին պետական եկեղեցու ներկայացուցիչներին և առևտևականներին, այլև նորվեգական օրենքներին։

Ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբ սաամները հարձակվում են ալկոհոլի առևտրով զբաղվող առևտրականի և տեղական քահանայի վրա, սպանում նրանց, ծեծում վերջիններիս սպասավորներին, այրում նրանց տները։ Ապստամբությունը ճնշվեց նորվեգացի զինվորականների և նրանց սատարող ու պետական եկեղեցու հետևորդ սաամների կողմից։

Ձերբակալված ապստամբները բանտարկվեցին Օսլոյի, Ալտայի, Ակերսհուսի բանտերում։ Նրանց մեծ մասը մահացավ բանտարկության առաջին տարիներին։ Կենդանի մնացածներից Լարս Հետին բանտում հնարավորություն տրվեց կազմակերպել սաամերեն առաջին Աստվածաշնչի թարգմանությունը։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբությունը չուներ նորվեգացիների կողմից սաամների շահագործման պատասխան։ Սակայն այն ունեցավ իր ազդեցությունը նորաստեղծ նորվեգական պետության քաղաքականության վրա։ Սակայն այդ ժամանակ Նորվեգիան արդեն իրականացրել էր բավականին աշխատանք սաամներին ձուլելու ուղղությամբ։ Չնայած իրենք՝ նորվեգացիները դանիացիների և շվեդների հետ չձուլվելու խնդիր ունեին։

Նորվեգականացումը այնուամենայնիվ շարունակվեց մինչև 2001 թվականը, երբ սաամները ստացան ազգային, մշակութային գործունեություն իրականացնելու ազատություն։

Ազդեցութոյւնը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին նկարահանվեց 1852 թվականի իրադարձություններին նվիրված գեղարվեստական ֆիլմ, որը կոչվում է «Կյոտուկեյնի ապստամբություն»։ Այն իր ազդեցությունն է գործել նաև մի շարք թատերական բեմադրույթւոնների ստեղծման գործում։