Կին, կրակ և վտանգավոր բաներ (Լակոֆֆ)
Կին, կրակ և վտանգավոր երևույթներ Women, Fire, and Dangerous Things | |
---|---|
Հեղինակ | Ջորջ Լակոֆֆ |
Տեսակ | հրատարակություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | ոչ գեղարվեստական |
Թեմա | Ճանաչողական Լեզվաբանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հրատարակիչ | Չիկագոյի Համալսարանի Հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 1987 |
ԳՄՍՀ | 0-226-46803-8 |
OCLC | 802823375 |
«Կին, Կրակ և վտանգավոր երևույթներ․ Ինչ կարող են Կատեգորիաները Մտքի վերաբերյալ Բացահայտել» (անգլ.՝ Women, Fire, and Dangerous Things: What Categories Reveal About the Mind), ոչ գեղարվեստական գիրք։ Գրել է ճանաչողագետ լեզվաբան Ջորջ Լակոֆֆը։ Գիրքը առաջին անգամ հրատարակվել է Չիկագոյի Համալսարանի Հրատարակչության կողմից 1987 թվականին։ Այն իրենից ներկայացնում է ճանաչողական մոդելների ուսումնասիրությանը ուղղված աշխատություն՝ քննելով այն իմաստաբանության շրջանակներում։ Գիրքը ընդգծում է փոխաբերության կենտրոնականությունը, որը բնորոշվում է ճանաչողական պրոցեսի ժամանակ մի ճանաչողական կառույցից մյուսի անցնելու երևույթ[1]։ Այն բացահայտում է հասկացութային փոխաբերույթի կամ ճանաչողական փոխաբերության ազդեցությունները, երկուսն էլ մշակույթով պայմանավորված են և միևնույն ժամանակ համընդհանուր են մարդկային ցեղի համար։ Գրքում խոսվում է նաև այն բոլոր մեթոդաբանական սահմանափակումների մասին, որոնք առկա են եղել մինչ այդ գրված հետազոտություններում։ Քննարկում է նաև Անգլո-ամերիկյան դպրոցների կատեգորիաների վերաբերյալ ունեցած փիլիսոփայական կոնցեպտների մասին, որ ունեին գիտական մեթոդիկայի առնչությամբ։
Գրքի վերնագրի ընտրությունը պայմանավորված է Ավստրալիայում գտնվող մի աբորիգեն ցեղի (Դյիրբալ) լեզվում առկա գոյականի քերականական կարգի կառուցվածքով։ Գոյականի իգական սեռի կատեգորիան իր մեջ ներառում է գոյականներ իգական սեռ, ջուր, կրակ, բռնություն և որոշ կենդանիներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Defending Freedom». New Republic. 2006 թ․ հոկտեմբերի 16.