Կեսադա (Կոստա Ռիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեսադա (այլ կիրառումներ)
Քաղաք
Կեսադա
Quesada
ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
Նահանգ Ալախուելա
Կանտոն Սան Կառլոս
ՔաղաքապետԱդոլֆո Էնրիկե Վարգաս Առագոնես
Տվյալ կարգավիճակում1991 (սեպտեմբերի 26) թվականից
Մակերես145,31 կմ²
ԲԾՄ656 մ
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն42 060 մարդ (2011)
Խտություն300 մարդ/կմ²
Կրոնական կազմկաթոլիկներ
Ժամային գոտիUTC-6
Փոստային դասիչ21001
Կեսադա (Կոստա Ռիկա) (Կոստա Ռիկա)##
Կեսադա (Կոստա Ռիկա) (Կոստա Ռիկա)
Սուրբ Կառլ Բոռոմեոյի տաճարը

Կեսադա (իսպ.՝ Quesada), քաղաք Կոստա Ռիկայում, Ալախուելա նահանգի Սան Կառլոս կանտոնի Կեսադա շրջանի կենտրոնը։

Քաղաքը տեղակայված է Կոստա Ռիկայի հյուսիսում, Կենտրոնական Կորդիլերների ստորոտին, ծովի մակարդակից 656 մետր բարձրության վրա[1]։ Հեռավորությունը Ալախուելա նահանգի կենտրոն Ալախուելայից 79 կմ է, իսկ Սան Խոսեից՝ 90,9 կմ[2]։ Ամենամեծ քաղաքը Կոստա Ռիկայի հյուսիս-արևմուտքում։ Տարածքը կազմում է 145,31 կմ², բնակչությունը՝ 42 060 մարդ (ըստ 2011 թվականի տվյալների)[3]։

Տարածաշրջանի տնտեսական և քաղաքական կենտրոնն է[4]։

Ի սկզբանե քաղաքը կոչվել է Լա Ունիոն[4], իսկ հետո բնակիչները անվանափոխել են Վիլլա Կեսադա։ Փոքրիկ քաղաքը «Սյուդադ» (քաղաք) կոչումը պաշտոնապես ստացել է 1953 թվականի հուլիսի 8-ին։

Առևտրի և տուրիզմի կարևոր կենտրոն է։ Հայտնի է կաշվե ապրանքների, ինչպես նաև կաթնամթերքի արտադրությամբ։ Այստեղ կան գյուղատնտեսական ապրանքներ վերամշակող ձեռնարկություններ։

Կեսադայից Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնությունում 25 տարի հանդես է եկել «Սան Կառլոս» ակումբը։ Մարզադաշտը «Estadio Carlos Ugalde Álvarez»-ն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Publicación en La Gaceta No. 100 del 26 de mayo 2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. http://www.yourtravelmap.com/costarica/quesada/
  3. [1] Արխիվացված 2015-11-20 Wayback Machine, See CO1, in Spanish.
  4. 4,0 4,1 [2], Spanish.