Կենտրոնական կոմիտե (ՀամԼԿԵՄ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոնական կոմիտե (այլ կիրառումներ)
Կենտրոնական կոմիտե (կրճատ՝ (ՀամԼԿԵՄ), կոմերիտմիության աշխատանքը ղեկավարող բարձրագույն մարմին՝ ՀամԼԿԵՄ համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում։
ՀամԼԿԵՄ ԿԿ և ԿՎՀ-ն ընտրում էր համագումարը։ Այն կոմերիտմիությանը ներկայացնում է պետական և հասարակական հաստատություններում ու կազմակերպություններում, հաստատում է իր կենտրոնական օրգան «Կոմսոմոլսկայա պրավդա» (ռուս.՝ Космольская правда) թերթի, կոմերիտական այլ հրատարակությունների խմբագրությունների կազմը, բաշխում է միության բյուջեն, վերահսկում նրա կատարմանը։
Կենտրոնական կոմիտեի պլենումը գումարվում է ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ։ Պլենումն ընտրում է ԿԿ-ի բյուրո և քարտուղարություն։
ՀամԼԿԵՄ 18-րդ համագումարում (1978) ԿԿ-ի կազմում ընտրվել են 239 անդամ և 59 անդամության թեկնածու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 378)։ |