Կենտրոնական կոմիտե (ՀամԼԿԵՄ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտրոնական կոմիտե (կրճատ՝ (ՀամԼԿԵՄ), կոմերիտմիության աշխատանքը ղեկավարող բարձրագույն մարմին՝ ՀամԼԿԵՄ համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում։

ՀամԼԿԵՄ ԿԿ և ԿՎՀ-ն ընտրում էր համագումարը։ Այն կոմերիտմիությանը ներկայացնում է պետական և հասարակական հաստատություններում ու կազմակերպություններում, հաստատում է իր կենտրոնական օրգան «Կոմսոմոլսկայա պրավդա» (ռուս.՝ Космольская правда) թերթի, կոմերիտական այլ հրատարակությունների խմբագրությունների կազմը, բաշխում է միության բյուջեն, վերահսկում նրա կատարմանը։

Կենտրոնական կոմիտեի պլենումը գումարվում է ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ։ Պլենումն ընտրում է ԿԿ-ի բյուրո և քարտուղարություն։

ՀամԼԿԵՄ 18-րդ համագումարում (1978) ԿԿ-ի կազմում ընտրվել են 239 անդամ և 59 անդամության թեկնածու։ ՀամԼԿԵՄ ԿԿ-ի առաջին քարտուղարն է Բ. Պաստուխովը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png