Կենտրոնախույս ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտրոնախույս ուժ, ուժ,որով շարժվող նյութական կետն ազդում է այդ կետի շարժման ազատությունը սահմանափակող և կետը կոր հետագծի վրա պահող մարմնի (կապի) վրա։ Կենտրոնախույս ուժը թվապես հավասար է mv2/p, որտեղ m-ը կետի զանգվածն է, v-ն՝ արագությունը, p-ն՝ հետագծի կորության շառավիղը, և ուղղված է հետագծի գլխավոր նորմալով (շրջանագծային շարժման դեպքում՝ շառավղորեն)։ Կենտրոնախույս ուժը և կենտրոնաձիգ ուժը

  • ի հայտ են գալիս միաժամանակ
  • թվապես հավասար են
  • ուղղված են միևնույն ուղղով
  • ունեն հակառակ ուղղություններ
  • ազդում են տարբեր մարմինների վրա որպես ազդման և հակազդման ուժեր։

Կենտրոնաձիգ ուժն ազդում է շարժվող կետի, իսկ Կենտրոնախույս ուժը՝ կետի ազատ շարժումը սահմանափակող մարմնի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png