Կենդանիների գրիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդանիների գրիպ, խոզերի, ձիերի, խեկների և թռչունների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն։ Հարուցիչները Orthomyxoviride ընտանիքի վիրուսներն են։

Կենդանիների գրիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոզերի գրիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոզերի գրիպն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, բնորոշվում է հանկարծակի սկզբով, կտրուկ արտահայտված տենդով, ընդհանուր թուլությամբ և շնչառական օրգանների ախտահարմամբ։ Խոզերի գրիպի վիրուսները կարող են մարդկանց մոտ հիվանդություն առաջացնել. հաստատված է, որ խոզերը վարակվում են մարդկանց վիրուսների խմբերից։

Ձիերի գրիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիերի գրիպն արտահայտվում է կարճատև տենդով, ընկճվածությամբ, աչքի լորձաթաղանթի բորբոքումով, արցունքահոսությամբ, վերին շնչուղիների կատառով, չոր և ցավոտ հազով։ Հիվանդությունն ուղեկցվում է կոկորդի և շնչափողի բորբոքումով, բրոնխաբորբով և թոքաբորբով (ծանր դեպքերում)։

Խոշոր եղջերավորների գրիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր եղջերավորների գրիպը բնորոշվում է սուրընթացքով, բարձր ջերմությամբ, աչքի շաղկապենաբորբով, քթաբորբով, ախորժակի կորստով։

Թռչունների գրիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունների գրիպը (դաս., թռչունների ժանտախտ) հաճախակի ընթանում է համաճարակի ձևով, բնորոշվում է այտուցներով, շնչառական և մարսողական ուղիների ախտահարումով։ Ախտորոշում են կլինիկական համաճարակաբանական տվյալներով և լաբորատոր հետազոտությամբ (վիրուսի առանձնացում և հակածինի նույնականացում)։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը՝ ախտանշանների միջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ, մասնավորապես՝ ամանտադին (բարդացումները կանխելու համար Կանխարգելումը, թռչունների և ձիերի գրիպը կանխելու համար օգտագործում են ապակտիվացրած վակցինաներ, անասնաբուժասանական միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։