Կարեն Խաչատրյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Կարեն Սուրենի Խաչատրյան | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | սեպտեմբերի 19, 1920 Մոսկվա |
| Վախճանված | հուլիս 19, 2011 Մոսկվա |
| Ժանրեր | Դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Կարեն Սուրենի Խաչատրյանը (1920 թ-ի սեպտեմբերի 19,Մոսկվա,ԽՍՀՄ - 2011 թ-ի հուլիսի 19,Մոսկվա,Ռուսաստան) հայազգի կոմպոզիտոր է:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Կարեն Խաչատրյանը ծնվել է Արամ Խաչատրյանի եղբոր` թատերական գործիչ, ռեժիսոր, Մոսկվայում հայկական դրամատիկական ստուդիայի հիմնադիր Սուրեն Խաչատրյանի և Սառա Դունաևա-Խաչատրյանի ընտանիքում[1]:
[խմբագրել] Ստեղծագործություններ
Հիմնական ստեղծագործություններն են ջութակի և դաշնամուրի համար, թավջութակի և դաշնամուրի համար սոնատները, երեք գործողությունով Չիպոլինո բալետը (1974): Կարեն Խաչատրյանի գրչին են պատկանում նաև երկու աֆրիկյան պետությունների` Զանզիբարի (1964 թ-ից Տանզանիայի կազմում կիսանկախ հանրապետություն[2]) և Սոմալիի հիմները[3]:
[խմբագրել] Պարգևներ և կոչումներ
- 1976 թ-ին «Չիպոլինո» բալետի բեմադրման համար արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի,
- 1981 թ-ին արժանացել է ՌՍՖՍՀ-ի ժողովրդական արտիստ կոչմանը,
- 1995 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Բարեկամության շքանշանով,
- 1999 թ-ին արժանացել է Մոսկվայի քաղաքապետի մրցանակին,
- 2000 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Պատվո շքանշանով,
- 2007 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Հայրենիքի համար մատուցած ծառայության IV աստիճանի շքանշանով,
- 2011 թ-ի մարտի 6-ին ստացել է Ռուսաստանի դաշնության նախագահի պատվոգիր[4]: