Կարագաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարագաթթուն (բութանաթթու) ալիֆատիկ շարքի հագեցած միահիմն օրգանական թթու է։ Ունի անդուր հոտ և անգույն հեղուկ է։ Լավ լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում։ Հայտնի է երկու իզոմերի ձևով՝ ն-կարագաթթու՝ CH3CH2CH2COOH, և իզոկարագաթթու, (CH3)2CHCOOH։ Ն-կարագաթթուն ստացվում է ն-բութիլսպիրտի օքսիդացումից կամ օսլա պարունակող թափուկների խմորումից (կարագաթթվային խմորում), իզոկարագաթթվից՝ իզոբուտիլսպիրտի օքսիդացումից։ Կարագաթթվիի էսթերները կիրառվում են օծանելիքի և սննդի արդյունաբերության մեջ՝ որպես հոտավետ նյութեր, ինչպես նաև լաքերի պլաստիֆիկատորներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png