Կարաբաս Բարաբաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարաբաս Բարաբաս
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, անիմացիոն կերպար և կինոհերոս
ՀեղինակԱլեքսեյ Տոլստոյ
Ներկայացված էՈսկե Բանալին
Սեռարական
Մասնագիտությունտիկնիկագործ
Դերը կատարել ենԱլեքսանդր Շչագին, Ալեքսանդր Բարանով, Վլադիմիր Էտուշ, Bogdan Titomir?, Նիկոլայ Ֆոմենկո և Օլեգ Տաբակով
 Karabas-Barabas Վիքիպահեստում

Կարաբաս Բարաբաս, Ալեքսեյ Տոլսոյի «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները»․(1936 թվական) հեքիաթի գլխավոր անտագոնիստ կերպարը[1]։

Ըստ նկարագրի, Կարաբաս Բարաբասը եղել է շատ խիստ, վախկոտ, ագահ և չար, ունեցել է մեծ բերան և երկար մորուք։ Տիկնիկային թատրոնում հանդես է եկել, տիկնիկային թատրոնի տիրոջ դերում, ինչպես նաև տիկնիկային գիտությունների դոկտորի դերում։ Նաև հայտնի է եղել հետևյալ մականվամբ՝ «պարոն Կարաբաս Բարաբաս, Անմիտ թագավորի ամենամոտ ընկերը»։ Նաև հիշատակվում է Ալեքսեյ Տոսլտոյի այլ ստեղծագործություններում։ Անվանումն առաջացել է բիբլիական Վարավվա անունից։

Կառլո Կոլլոդիի «Պինոկիոյի արկածները» հեքիաթում նույնպես ներկայացվում է տիկնիկային թատրոնի ղեկավարի կերպարը` մեծ բերանով և մորուքով, որի անունն էր Մանջաֆոկո, սակայն սյուժեում նա ուներ երկրորդական դեր, քան Կարաբաս Բարաբասը՝ Ալեքսեյ Տալստոյի գրքում։ Իսկ Անդրեյ Նուիկինի «Նվիրված ասպետին» հեքիաթում Կարաբաս Բարաբասն ավելի շուտ դրական բնույթ է կրում։

Նա տիկնիկային թատրոնի ծեր հիվանդ տնօրեն է և իր թատրոնում ունի խնդիրներով լեցուն դերասաններ՝ Մալվինան իր քմահաճույքներով, Բուրատինոն իր խաբեությամբ և ավազակություններով, անտանելի Արտեմոն պուդելը, որն ամբողջ օրը գնդակի հեևից է վազում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալեքսեյ Տոլստոյ | Ոսկե բանալի, կամ Բուրատինոյի արկածները | համառոտ». Տարընթերցում. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]