Կատալինա Թոմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալինա Թոմաս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1531
ԾննդավայրՎալդեմոսա, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա
Մահացել էապրիլի 5, 1574 (42 տարեկան)
Մահվան վայրՊալմա դե Մալյորկա, Իսպանիա
ԳերեզմանEsglésia de Santa Magdalena
Քաղաքացիություն Արագոնյան թագ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմիանձնուհի
 Caterina Tomàs i Gallard Վիքիպահեստում

Կատալինա Թոմաս (իսպ.՝ Catalina Tomas, անգլ.՝ Catherine Tomas), մայիսի 1, 1531, Վալդեմոսա, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա - ապրիլի 5, 1574, Պալմա դե Մալյորկա, Իսպանիա), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու տեղական սուրբ, միանձնուհի, միստիկ[1][2]։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալինան եղել է որբ, դաստիարակվել է հորեղբոր տանը (հորական կողմից), որտեղ ունեցել է ծանր մանկություն։ Հորեղբոր տանն աշխատել է որպես սպասուհի և կովարած։ Վաղ դեռահասության տարիքում եղել է հավատացյալ և ցանկացել անցնել կրոնական կյանքի։ 12 տարեկանում դիմել է Սբ․ Մագդալենայի վանք՝ միանձնուհու կյանք վարելու խնդրանքով։ Ստանալով մերժում (որպես մերժման պատճառ նշված էր նրա անչափահասությունը)՝ նստել է քարի վրա, որը պահպանվում է մինչ օրս, և հայտարարել, որ չի իջնի քարի վրայից, քանի դեռ նրան չեն ընդունի մենաստան։ Ավելի ուշ, սուրբը միացել է Պալմա դե Մալյորկայի սուրբ Մարիամ Մագդաղենացու վանքի սուրբ Օգոստինոս Երանելու միանձնուհիների խմբին։

Աղջիկը երազում տեսել է բազմաթիվ հոգևոր երազներ, որոնց ընթացքում նրան երազ են եկել հրեշտակները, Անտոնիո Պադովացին և Եկատերինա Ալեքսանդրիացին։ Կատալինան եղել է միստիկ և մարգարե։ Նա մտել է տրանսի մեջ, երբեմն մի քանի օր, և ինչպես հետո ինքն է ասել՝ կռվել է սև ուժերի դեմ։ Այդպիսի «մարտերից» հետո առաջացած վերքերը բուժել են եղբայրներ Կոսմա և Դամիան սրբերը։ Կյանքի վերջին տարիներին Կատալինան գրեթե միշտ եղել է տրանսի մեջ։ Կարողացել է կանխագուշակել իր մահը։ Սուրբ պաշտպանում է ծովային հիվանդություններից։

Համարվում է Վալդեմոսա քաղաքի պահապանը։ Տեղի բնակիչներն իրենց տան պատերին փակցնում են Կատալինայի կյանքի դրվագները պատկերող կերամիկական պատկերներ։ Նրա տան մոտ կառուցվել է ժամատուն, որն իբր ունի բուժիչ կարողություններ։

Տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1792 թվականին Հռոմի Պիոս VI պապի կոնդակով Կատալինա Թոմասը դասվել է սրբերի շարքը, որը կանոնացվել է միայն 1930 թվականին Հռոմի Պիոս XI պապի կողմից։

Սրբերի տոնը նշվում է ամեն տարի ապրիլի 5-ին, իսկ Վալդեմոսայում՝ հուլիսի 27-ին և 28-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Saint Catherine of Palma». CatholicSaints.Info. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. Dunbar, Agnes B.C. (1904). «B. Catherine (15) Tomas». A Dictionary of Saintly Women. George Bell and sons. էջ 163.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pere Riutort Mestre: Santa Caterina Tomàs, la santa pagesa, Centro De Pastoral Liturgic, ISBN 84-9805-132-0