Կաստալյայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստալյայի ամրոց
Castillo de Castalla
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
ՀասցեԿալլե Բաջադա Սանգրե 3Ա, Կաստալլա, Ալիկանտե, Իսպանիա (ՓՈՍՏ 03420)
Վարչական միավորCastalla?[1][2]
ԵրկիրԻսպանիա
Համալիրի մասԱլիկանտեի մշակութային ժառանգություն
Կառուցված11-րդ դար
Ընթացիկ վիճակկանգուն
Վերահսկվում էR-I-51-0011103
Քարտեզ
Քարտեզ
 Castell de Castalla Վիքիպահեստում

Կաստալյայի ամրոց (իսպ.՝ Castillo de Castalla), ամրություն է, որ գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանի Ալիկանտե պրովինցիայի Կաստալլա բնակավայրում՝ ծովի մակերևույթից 780 մ բարձրության վրա։ Իրենից ներկայացնում է մուսուլմանական պաշտպանական կառույց, որը կառուցվել է 11-րդ դարում։ Այն իրենից ներկայացնում էր փոքրիկ պաշտպանողական կառույց, որի մնացորդները գրեթե չեն պահպանվել։ Ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում R-I-51-0011103 գրանցման համարի ներքո։

Կառույցը գտնվում է բլրի վրա՝ Վերդե գետի մոտ։ Ներկայիս տեսքը իրենից ներկայացնում է միջնադարյան և նոր ժամանակների ոճերի խառնուրդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1245 թվականին Ջեյմ 1-ին Նվաճողը (ծնվել է 1213 թվականին և մահացել է 1276 թվականին) հարձակվում է ամրոցի վրա։ Վալենսիայի տարածաշրջանի արաբների ու բերբերների առաջնորդ Աբու Զայդը ժողովրդի ճնշման շնորհիվ առանց պայքարի հանձնում է շրջափակված ամրոցը, որը հետագայում մնում է նոր ստեղծված Վալենսիայի թագավորությանը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը բաղկացած է երեք մասից՝ մեծարման աշտարակից (այլ անվանումն է Գրոսսա), պարսպաշարից և պալատից[3]։

Պարսպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսպաշարը պահպանում է մեծ տարածություն, որում գտնվում էին պալատը, աշտարակները։ Ունի ձգված տեսք, որը պայմանավորված է տեղանքի ռելիեֆից։ Գլխավոր պատը կառուցվել և ավարտվել է 16-րդ դարում։ Պատերը ատամնավոր տեսք ունեն։

Աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծարման աշտարակը կառուցվել է 16-րդ դարում` 1597 թվականին։ Այն գտնվում է պարսպաշարից ներս՝ կենտրոնական հատվածում։ Ունի շրջանաձև հատակագիծ և ատամնավոր թագ։ Աշտարակի գլխավոր ֆունկցիան հսկել Միջերկրական ծովով Բալեարյան կղզիների ծովահենների առաջխաղացմանը խոչընդոտելն է։

Պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցված 14-ից 15-րդ դարերում։ Երկու շրջանաձև աշտարակներով, ուղղանկյուն հատակագծով երկարավուն շինություն է։ Նրա հիմքում գտնվում է պահեստը։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ամրոցի Գրոսսա աշտարակի (իսպ.՝ Torre Grossa) վրա կանգնեցվել է քարե արձան Հիսուսի տեսքով։ Արձանը ունեցել է 7 մ բարձրություն և գտնվել է 5 մ բարձրություն ունեցող պատվանդանի վրա։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ արձանը քանդվել է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]