Կապի արբանյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապի արբանյակ, կապի տիեզերակայան։ Նախատեսված է Երկրի հեռավոր վայրերի միջև ռադիո-հեռուստատեսային, հեռագրային, հեռախոսային, լուսահեռագրային կապի համար։ Լինում է վերատրանսլյացիոն պասսիվ (ուղղակի անդրադարձնում են ընկնող ալիքները) և ակտիվ (անդրադարձվելուց առաջ ալիքները ուժեղացվում են)։ 1965—1975-ին օգտագործվել են ստացիոնար (սովետական՝ «Մոլնիա-1Մ», ամերիկյան՝ «Ինտելսատ»), էլիպտիկ սինխրոն (սովետական՝ «Մոլնիա-1», «Մոլնիա-2», «Մոլնիա-3», ամերիկյան՝ «Աինկոմ») և ոչ ստացիոնար շրջանային ուղեծիր դուրս բերված կապի արբանյակներ։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png