Կապի թանգարան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Ազատության պողոտա 24/1
Հիմնադրվել է2012
Քարտեզ
Քարտեզ

Կապի թանգարան, կապի առաջին թանգարանը Հայաստանում, հիմնադրվել է 2012 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապի թանգարանը հիմնադրվել է 2012 թվականին։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, «ՎիմպելԿոմ» ընկերության ղեկավարությունը ի դեմս ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկիի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի, ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Առևտրաարդյունաբերական պալատի և տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև Հայաստանում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև իմանալ աղետի գոտում կապի վերականգնման գործընթացում հայ կապավորների ունեցած ներդրման մասին[1]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանում, Ազատության պողոտայի 24/1 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]