Կանանց իրավունքներն Ուկրաինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուկրաինայում կանայք հավասար սահմանադրական իրավունքներ ունեն տղամարդկանց հետ տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական ոլորտներում, ինչպես նաև ընտանիքում։

Ուկրաինայի բնակչության 45 տոկոսը (45 միլիոն) կանայք են, որոնք տառապում են բռնությունից՝ ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական[1]։

Պատմական ֆեմինիզմը Ուկրաինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի պատմությունը վերջին երկու դարերում սերտորեն կապված է Ռուսական կայսրության, իսկ հետո նաև Խորհրդային Միության պատմության հետ։ Ուկրաինայի անկախությունը ճանաչվել է 1991 թվականին և ներկայումս ավելի քան 40 միլիոն բնակչություն ունեցող պետություն է, որոնց մեծ մասը ուղղափառներ են, և բնակչության 70 տոկոսը կազմում են քաղաքային բնակչությունը[2]։

Միլենա Ռուդինցկայա

Եվրոպայի խոշորագույն ֆեմինիստական կազմակերպություններից մեկը հիմնադրվել է 1920-ական թվականներին ժամանակակից արևմտյան Ուկրաինայում կամ Գալիցիայում[3]։ Կազմակերպությունը կոչվել է ուկրաինական կանանց միություն և այն գլխավորել է Միլենա Ռուդնիցկայան[4]։ Խորհրդային ժամանակաշրջանում ֆեմինիզմը որակվել է որպես բուրժուական գաղափարախոսություն, հետևաբար հակահեղափոխական և հակախորհրդային[5]։ Քաղաքացիական հասարակությունը և ֆեմինիզմը գործնականում գոյություն չունեին խորհրդային ժամանակներում[6]։ Ուկրաինայի անկախացումից հետո 1991 թվականին սկսվել է ֆեմինիստական շարժումը[5]։

Ներկայումս Ուկրաինայում գործում են կանանց մի քանի իրավապաշտպան խմբեր[7][8][9], այդ թվում՝ ֆեմինիստ Օֆենզիվան[10] և Ուկրաինայի կանանց միությունը[11]։ FEMEN-ը Կիևում ամենաակտիվ կանանց իրավապաշտպան խումբն էր, որը փակվել է 2013 թվականին[12]։ Կազմակերպությունը լքել է Ուկրաինան, քանի որ ղեկավարությունը վախենում էր իր կյանքի և ազատության համար[13]։

Կանայք և աշխատատեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք կազմում են Ուկրաինայի բնակչության 54 տոկոսը և նրա աշխատուժի 47,4 տոկոսը[14]։ Ուկրաինայի կանանց ավելի քան 60 տոկոսը բարձրագույն կրթություն ունի։ Սակայն կանանց շրջանում գործազրկության մակարդակը շատ բարձր է նույն կրթությամբ տղամարդկանց համեմատությամբ (Ուկրաինայում գործազուրկների 80 տոկոսը կանայք են)՝ չհաշված կանանց շրջանում թաքնված գործազրկությունը[15]։

Կանայք ուկրաինական բիզնեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին հաշվով կանայք վաստակում են 21 տոկոսով ավելի քիչ, քան տղամարդիկ, որոնք նման պաշտոններ են զբաղեցնում[6][16]։ Առանց վարձու աշխատողների բոլոր ձեռնարկությունների մոտ 50 տոկոսը պատկանում է կանանց։ 1-5 աշխատող ունեցող ձեռնարկությունները 27 տոկոսով պատկանում են կանանց[17]։

Կանայք քաղաքականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Տիմոշենկո

Ըստ 2014 թվականի տվյաներ ի Ուկրաինայի Գերագույն ռադայի 12,1 տոկոսը կազմում են կանայք[18]։ Կին օրենսդիրների տոկոսը կախված է ընտրություններից[16][19][20]։ Ուկրաինայի 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրված խորհրդարանում կանայք կազմել են 9,9 տոկոս[19][21]։ Ուկրաինայի անկախության հռչակումից հետո կայացած առաջին խորհրդարանական ընտրություններում ընտրվել են միայն 11 կանայք (խորհրդարանի 2,3 տոկոսը)[22]։ 2014 թվականի նոյեմբերի 1-ին Միջխորհրդարանական միության հրապարակած հետազոտության համաձայն՝ Ուկրաինան 189 երկրների շարքում զբաղեցնում է 112-րդ տեղը խորհրդարանում կանանց քաղաքական ներկայացուցչության տեսանկյունից։

Յուլյա Տիմոշենկոյի բլոկը և Բատկիվշչինի իրավահաջորդը միակ կուսակցությունն էին, որը գլխավորում էր կին[19]։

2010 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել է իր ընդդիմախոս վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ բանավեճերից՝ հայտարարելով, որ «կնոջ տեղը խոհանոցում է»[23]։

Աբորտների արգելման մասին օրինագիծը (որը գրել է Անդրեյ Շկիլը) Գերագույն ռադայում գրանցվել է 2012 թվականի մարտի 12-ին Հունա-Կաթոլիկ եկեղեցու հոգևորականի խնդրանքով, բայց այդպես էլ չի ընդունվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kyivans join global rally to end violence against women - Feb. 14, 2013» (անգլերեն). KyivPost. 2013 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  2. «Europe :: Ukraine — The World Factbook - Central Intelligence Agency» (անգլերեն). www.cia.gov. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  3. «Галицькі феміністки 1930-х: нацистське "Кухня-Церква-Діти" не для нас» (ուկրաիներեն). Історична правда. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  4. «Львівські феміністки. Мілена Рудницька» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. 5,0 5,1 Haan F. de, Daskalova K., Loutfi A. Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central. — Budapest: Central European University Press, 2006. — P. 411 etc. — ISBN 9789637326391
  6. 6,0 6,1 Maria Danilova (2010 թ․ նոյեմբերի 25). «Topless Protesters Gain Fame in Ukraine» (անգլերեն). The Moscow Times. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  7. «Women accuse Ukraine's Azarov of discrimination - Apr. 01, 2010». KyivPost. 2010 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  8. «New Feminist Offensive aims to lift women - Mar. 22, 2012». KyivPost. 2012 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  9. «Feminine Femen targets 'sexpats' - Sep. 25, 2008». KyivPost. 2008 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  10. Роман Лебедь. «Аборти в Україні: право на вибір чи право на життя?» (ուկրաիներեն). BBC News Україна. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  11. Boles, Janet K., 1944- Historical dictionary of feminism. — 2nd ed. — Lanham, Md.: Scarecrow Press, 2004. — xliii, 437 pages с. — ISBN 0810849461, 9780810849464
  12. «У колишньому офісі Femen відкрили книжкову крамницю» (ուկրաիներեն). Українська правда. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  13. «Femen закриє офіс в Україні, але діяльність не припинить» (ուկրաիներեն). Українська правда. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  14. «Labor force, female (% of total labor force) | Data». data.worldbank.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  15. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  16. 16,0 16,1 «On Women's Day, struggle for equality remains - Mar. 08, 2012». KyivPost. 2012 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  17. New perspectives on women entrepreneurs. — Greenwich, Conn.: Information Age Pub, 2003. — 1 online resource (xv, 279 pages) с. — P. 251. — ISBN 9781607527015, 1607527014
  18. «Women in Parliaments: World Classification». archive.ipu.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  19. 19,0 19,1 19,2 Phillips, Sarah D. Women's social activism in the new Ukraine : development and the politics of differentiation. — Bloomington: Indiana University Press, 2008. — P. 57-58. — ISBN 9780253000354
  20. Central and East European politics : from communism to democracy. — 2nd ed. — Lanham, Md.: Rowman & Littlefield Publishers, 2011. — ISBN 9780742567351
  21. «Too few women in the Ukrainian parliament - Dec. 14, 2012». KyivPost. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  22. «Parliament has record number of women - Dec. 11, 2014». KyivPost. 2014 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  23. Саша ПЯТНИЦКАЯ (2010 թ․ հունվարի 23). «Янукович: Место женщины – на кухне» (ռուսերեն). Сайт «Комсомольской правды». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.