Կայծ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծ (այլ կիրառումներ)
Կայծ
Տեսակհանդես
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել էմարտ 1943[1]
ՀրատարակիչՀայ մարմնամարզական միության
Երկիր Լիբանան
Հրատարակման վայրԲեյրութ
Լուծարվել է1947

«Կայծ», մարզական, գրական-գեղարվեստական, հասարակական հանդես, Հայ մարմնամարզական միության (ՀՄՄ) հրատարակություն։

Լույս է տեսել 1943-1947 թվականներին, Բեյրութում, անկանոն պարբերականությամբ։ Խմբագիր՝ Ա. Ղարիբ։ Նպատակն էր լուսաբանել ՀՄՄ-ի մասնաճյուղերի գործունեությունը, համախմբել Լիբանանի և Սիրիայի հայ երիտասադրներին, դաստիարակել ֆիզիկապես և հոգեպես առողջ, հայրենասեր սերունդ։ Նպաստել է հայրենիք-սփյուռք կապերի, հայ և արաբ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Լայն տեղ է հատկացրել Գերմանա-խորհրդային պատերազմի ընթացքի, Խորհրդային Հայաստանի մշակույթի, գիտության ու արդյունաբերության նվաճումներն արտացոլող նյութերին։

Տպագրել է սփյուռքահայ (հիմնականում լիբանանահայ), ինչպես նաև խորհրդական գրողների արձակ և չափածո ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 221