Կամ թռչուն է, կամ էլ գազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամ թռչուն է, կամ էլ գազան
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պեկար
ՍցենարիստՎլադիմիր Վալուցկի
ՀնչյունավորումՆատալյա Գունդարևա
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
Թվական1984

«Կամ թռչուն է, կամ էլ գազան» (ռուս.՝ «То ли птица, то ли зверь»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1984 թվականին ռեժիսոր Վլադիմիր Պեկարի կողմից մոնղոլական հեքիաթի մոտիվներով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի գործողություններն սկսում են նրանից, որ թռչունների արքան՝ հպարտ ու քաջ արծիվը, մի անգամ հավաքում է իր բոլոր ենթականերին ու նրանց տալիս արտասովոր մի առաջադրանք։ Քանի որ երկարատև ու ձնառատ ձմռան ընթացքում երբեմնի երկնագույն երկինքը հասցրել էր խամրել՝ կորցնելով իր դյութիչ գույնը, արծիվն իր փետրավոր ընկերների օգնությամբ որոշում է շտկել իրավիճակը և մինչև գարնան գալը վերադարձնել երկնքի գեղեցիկ զմրուխտագույնը։ Յուրաքանչյուր թռչունի հանձնարարվում է բերել մեկական երկնագույն կտոր։ Սակայն չղջիկը խուսափում է այդ աշխատանքը կատարելուց՝ պատճառաբանելով, թե ինքը բոլորովին էլ թռչուն չէ, այլ ամենաիսկական գազան։ Նույնպիսի պատճառաբանություն նա ներկայացնում է նաև գազաններին, որպեսզի չմասնակցի նրանց աշխատանքին։ Երբ թռչուններն ու գազաններն սկսում են տոնակատարությունը, չղջիկը չի կարողանում մասնակցել ոչ մեկին, ոչ էլ մյուսին, որովհետև ո՛չ թռչուն է, ո՛չ գազան։ Այդ պատճառով էլ չղջիկը, վտարվելով բոլորից, սկսում է միայնակ ապրել մութ ու խաղաղ քարանձավում։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Վլադիմիր Վալուցկի
Ռեժիսոր Վլադիմիր Պեկար
Բեմադրող նկարիչ Տատյանա Կոլյուշևա
Կոմպոզիտոր Էդուարդ Արտեմև
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Պյոտր Ֆրոլով
Պատմող Նատալյա Գունդարևա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Անտոնինա Ալյոշինա,
Մարինա Ոսկանյանց,
Յուրի Բատանին,
Դմիտրի Կուլիկով,
Տեննո Պենտ Սոոստեր
Նկարիչներ Նիկոլայ Միտրոխին, Ա. Չիստովա
Ռեժիսորի օգնական Օլգա Ապանասովա
Մոնտաժող Ելենա Բելյավսկայա
Նկարահանող խմբի տնօրեն Լիլիանա Մոնախովա
  • Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]