Կամալա Սելվարաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամալա Սելվարաջ
Ծնվել էօգոստոսի 21, 1959(1959-08-21) (64 տարեկան)
ԾննդավայրԹամիլ Նադու, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունգինեկոլոգ և մանկաբարձ
Ծնողներհայր՝ Gemini Ganesan?

Կամալա Սելվարաջ (անգլ.՝ Kamala Selvaraj, օգոստոսի 21, 1959(1959-08-21), Թամիլ Նադու, Հնդկաստան), մանկաբարձ գինեկոլոգ Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգից։ Ծնվել է կինոդերասան Ջեմինի Գանեսանի ընտանիքում[1], իսկ 1990 թվականի օգոստոսին Հարավային Հնդկաստանում կատարել է առաջին արտամարմնային բեղմնավորումը[2]։ 2002 թվականին «Ձվարանների վաղաժամ ձախողում և դրա կառավարում» թեզի համար արժանացել է բժշկության դոկտորի գիտական աստիճանի։ Արժանացել է նաև «Լավագույն բժշկուհի-1993» և «Ռաջիվ Գանդիի հիշատակի ազգային ինտեգրման մրցանակ -1995» մրցանակներին[3]։ Ավելի քան 800 փոքրիկներ են ծնվել նրա հիվանդանոցի կողմից իրականացվող օժանդակ վերարտադրողական թերապիայի արդյունքում[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի մայրաքաղաք Չեննայի Sacred Heart Matriculation Higher Secondary School դպրոցում, որից հետո՝ 1961 թվականին ուսանել է նույն քաղաքի Ստելա Մարիս քոլեջում, այնուհետև՝ 1962 -1967 թվականներին Կառնատակա նահանգի Մանիպալ քաղաքի Կաստուրբա բժշկական քոլեջում, 1968 - 1970 թվականներին Մադրասի ընդհանուր հիվանդանոցում, 1976 - 1978 թվականներին Մադրասի համալսարանում ստացել է բժշկության դոկտորի գիտական աստիճան, փիլիսոփայության դոկտոր է։ 2001 թվականի սեպտեմբերին վերարտադրողական ֆիզիոլոգիայից արժանացել է «Առաջին հետազոտող գիտնական» մրցանակին[փա՞ստ]։

Մասնագիտական վերապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Կամալա Սելվարաջն անցել է հետևյլ վերապատրաստումները․

  1. 1985 և 1988 թվականներին Ավստրալիայի Մոնաշ համալսարանում «Արտամարմնային բեղմնավորում և սաղմի փոխանցում»
  2. 1986 թվականին Սինգապուրի Ազգային համալսարանական հիվանդանոցում «Միկրո վիրաբուժություն և փողերի վերագնահատում»
  3. 1991 թվականի մայիսին Սինգապուրի Ազգային համալսարանական հիվանդանոցում «Արտամարմնային բեղմնավորում և սաղմի փոխանցում» (դասախոսություններ)
  4. 1991 թվականի սեպտեմբերին Ինդոնեզիայի Բալի կղզիներում հետհամագումարային աշխատաժողով «Լապարոսկոպիայի և հիստերոսկոպիայի ոլորտում օպերատիվ ուսուցման առաջընթաց» թեմայով
  5. 1995 թվականի հոկտեմբերին Ինդոնեզիայի Բալի կղզիներում «Micromanipulation ICSI սեմինար»
  6. 1995 թվականի մայիսին Սինգապուրի Ազգային համալսարանական հիվանդանոցում մասնակցել է «Բլաստոցիստական մշակույթ» սեմինարին և խորացված ուսուցմանը
  7. 2001 թվականի հունիսին Սինգապուրի Ազգային համալսարանական հիվանդանոցում «Ընդլայնված գինեկոլոգիական լապարոսկոպիկ վիրաբուժություն և հիմնական կար» (դասախոսություններ և ցուցադրություններ)

Հրատարակած հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի մանկաբարձական և գինելոլոգիական ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Role of Laparoscopic Electrocoagulation of Ovarian Surface (LEOS) in PCOD and its outcome - Vol 52, No 2, March - April 2002.
  • A spontaneous successful second pregnancy in an established case of Premature Ovarian Failure - May/June 2003.
  • Comparison of Clomiphene Citrate & Letrozole for Ovulation Induction and resultant pregnancy outcome - Nov/Dec 2004. (Prize winning Article Rs.8000/-)

Պտղաբերություն և անպտղություն (միջազգային ամսագիր)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Successful pregnancy in a patient with a 46, XY Karyotype - Vol 78, No 2, August 2002 Issue.
  • Two interesting cases of Ovarian pregnancy after In Vitro Fertilization / Embryo Transfer and its successful Laparoscopic Management - Vol 92, No 1 - July 2009.

Հրատարակած գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին հրատարակված «100 հարց ու պատասխան մանկաբարձության ու գինելոլոգիայի մասին, հատորներ I, II» գրքի հեղինակն ու խմբագիրն է։

Այլ հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Book titled Wonder of Motherhood, English & Tamil.
  2. Handbook on Intra Uterine Insemination.
  3. Book titled Thaayaaga Naaneruppan, English & Tamil.
  4. Religious Book Mana Amaithikku Uthavum Aanmeegam, English & Tamil.

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Established Fertility Research Centre (1989) at GG Hospital with Assisted Reproduction Technology.
  • Programmed INDIA'S THIRD and SOUTH INDIA'S FIRST Test Tube Baby by IVF - ET in 1990.
  • First Surrogate Baby of India in 1994.
  • Programmed & Delivered the First Baby in India by her own concept of FROOTI Technique in Assisted Reproduction in 1995.
  • South East Asia's FIRST TWINS born to a patient with Mayer - Rokitansky - Kuster - Hauser Syndrome through a Surrogate on 19 January 2001.
  • India's first IVF - ET Baby to a 55year old woman in 2002.
  • Achieved South India's first Highest number of successful Test Tube Baby deliveries from 1989 by Assisted Reproduction Technology' and has declared it through conducting a press meet & delivering a lecture on Test Tube Babies - Assisted Reproduction Technology at Hotel Park.
  • South India's first Test Tube Ms. Kamala Ratnam delivered a female baby through Normal Conception which is first of its kind in India on 10 July 2014.

Մասնագիտական անդամակցություն (ազգային և միջազգային)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերարտադրողական բժշկության ամերիկյան ընկերության միջազգային անդամակցություն (ASRM)
  • Indian Medical Association, ցմահ անդամակցություն
  • Օժանդակ վերարտադրության հնդկական կազմակերպւթյուն (ISAR)
  • Գինեկոլոգիական էնդոսկոպիստների հնդկական ասոցիացիա (IAGE), ցմահ անդամակցություն
  • Indian Society for Prenatal Diagnosis (ISPAT), ցմահ անդամակցություն
  • Հնդկաստանի մանկաբարձական և գինեկոլոգիական կազմակերպությունների ֆեդերացիա (FOGSI)
  • Հարավային Հնդկաստանի մանկաբարձության և գինեկոլոգիական կազմակերպություն (OGSSI), ցմահ անդամակցություն
  • Վերարտադրության և պտղաբերության ուսումնասիրության հնդկական կազմակերպության ցմահ անդամակցություն 1997 թվականից
  • ISAR 2015՝ օժանդակ վերարտադրության հնդկական կազմակերպության 20-րդ ազգային համաժողովի նախագահ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rajiv Gandhi Unity Award, 1991 թվականի օգոստոսի 20։
  • Indian Medical Association South Madras, Doctor's Day Award (1995)
  • For the sake of Honour Award by Rotary Club of south East RI Dist 3230, 1995 թվականի նոյեմբերի 29։
  • Award for Distinguished Medical Service by State Women's Forum, Madras, 1996 թվականի փետրվարի 17։
  • Seva Ratna Award instituted by Centenarian Trust for her outstanding service to the community on 14 April 2001 in the presence of Mahaswami Sri Jayendra Saraswathi & Vijayendra Saraswati of Kancheepuram.
  • Jeevan Bharathi Award on September 2005, on International Women's Day by LIC of India for her achievement in the field of Medicine.
  • Was bestowed the most outstanding women of the year for her immeasurable contribution to the field of Medicine by Tchaikovsky Music Club of Russian Culture Center, Chennai, 2006 թվականի մարտի 6։
  • Women Empowerment Award - Central Government Welfare Association, Shastri Bhavan, 2011 թվականի ապրիլի 19։
  • Best Motherhood Award, Ajanta Fine Arts, 2011 թվականի մայիսի 30։
  • Sigaram Thotta Pengal, Vijay TV, 2012 թվական։
  • Lifetime Achievement Award, Dr MGR University.
  • Women Extraordinaire Award, Only Success, 2014 թվականի փետրվարի 12։
  • Best Doctor Award, Women & Child Foundation, 2015 թվականի հուլիսի 1։
  • Femina Super Mom & Daughter Award, 2016 թվականի փետրվարի 13։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Warrier, Shobha (March 2005). «Rare sight: Rekha and her five sisters!». Rediff.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. Thilaka Ravi (2009 թ․ ապրիլի 30). «Dr. Kamala Selvaraj – A Pioneer in Infertility Treatment». medindia.net. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Padmanabhan, Geeta (2006 թ․ հունվարի 19). «Hope in the test tube». The Hindu. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  4. Ramya Kannan (2006 թ․ փետրվարի 5). «She is proud mother of over 800 babies now». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.