Կադկինին բոլորը գիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադկինին բոլորը գիտեն
ռուս.՝ Кадкина всякий знает
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և կինոպատում
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆատալյա Տրոշչենկո և Անատոլի Վեխոտկո
Սցենարի հեղինակԱնատոլի Վեխոտկո և Նատալյա Տրոշչենկո
ԴերակատարներԳեորգի Բուրկով, Լյուդմիլա Զայցևա, Մայա Բուլգակովա և Բորիս Նովիկով
ՕպերատորԱլեքսանդր Չեչուլին
ԵրաժշտությունԻգոր Ցվետկով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն79 րոպե

«Կադկինին բոլորը գիտեն» (ռուս.՝ «Кадкина всякий знает»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1976 թվականին[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից տուն վերադարձող զինվոր Կուզմա Կադկինը (Գեորգի Բուրկով) գնացքում պատմում է, թե որքան լավ է ապրել պատերազմից առաջ, և որ այդ շրջանում բոլորը գիտեն իրեն։ Պատահական ուղեկիցը՝ մի երիտասարդ մայրը, Կադկինի մոտ թողնում է իր երեխային՝ մեկուկես տարեկան տղային, որպեսզի գնա նրա համար ջուր բերելու, սակայն չի հասցնում բարձրանալ գնացք։ Կուզման ստիպված երեխային տանում է իր տուն։ Կադկինի կնքահայրը (Բորիս Նովիկով) ենթադրում է, որ դա նրա երեխան է և բարձրաձայն արտահայտում է իր այդ միտքը։ Կուզման փորձում է բացատրել, թե որտեղ է վերցրել երեխային, բայց ոչ ոք նրան չի հավատում՝ ոչ համագյուղացիները, ոչ իր երեխաները, ոչ էլ կինը։ Խոսել սկսող երեխան նրան պատահմամբ անվանում է «հայրիկ», ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Կադկինը փորձում է ինտեգրվել խաղաղ կյանքին, ինչը դժվարությամբ է ստացվում․ դրան խանգարում ենավերածությունները, հետպատերազմյան սովը, կնոջ սառ վերաբերմունքն իր նկատմամբ, գյուղում տարածվող բամբասանքները։ Հիվանդացած երեխային հիվանդանոց տանելուց հետո, երբ անհրաժեշտություն է առաջանում գրանցել երեպային, նրանք ստիպված են լինում շտապ «որդեգրել» տղային։ Ֆիլմի վերջում հիվանդանոցից վերադարձած Կադկինին ու նրա կնոջը դիմավորում է երեխայի կորած մայրը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Պավել Վասիլև, Անատոլի Վեխոտկո, Նատալյա Տրոշչենկո
  • Ռեժիսոր՝ Նատալյա Տրոշչենկո, Անատոլի Վեխոտկո
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Չեչուլին
  • Նկարիչ՝ Վալերի Յուրկևիչ
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով
  • Ձայն՝ Գրիգորի Էլբերտ, Նատալյա Ավանեսովա
  • Մոնտաժող՝ Աննա Բաբուշկինա
  • Տնօրեն՝ Կամիլ Բայգիլդին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]