Ծպնիի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծպնիի եկեղեցու հատակագիծը

Ծպնիի եկեղեցի, VII դարի եկեղեցի Կարսի մարզի Ծպնի բնակավայրում։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև, գմբեթավոր եկեղեցի է։ Պատերը դարչնագույն տուֆից են։ Պատկանում Է VI - VII դարերի Լմբատավանքի, Արջովիտի Ս. Գևորգ, նոր Կյանք գյուղի եկեղեցիների տիպին։ Խաչաթևերը ուղղանկյուն են, թաղածածկ։ Արևելյան խորանը թեթևակի պայտաձև է։ Ճարտարապետական ձևավորված մուտքը հարավից է։ Լուսավորվում է արևմտյան, հյուսիսային, արևելյան պսակազարդ պատուհաններից։ Խոյակները ձևավորված են գալարազարդերով, մարդկանց դիմաքանդակներով։

Եկեղեցին այժմ վերածվել է մզկիթի, ավերված գմբեթը փոխարինվել է փայտաշեն ծածկով, հարավային մուտքը փակվել է, ներսում պատկերված կենդանիների և թռչունների բարձրաքանդակները ծածկվել են ծեփով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։