Ծուխ (քրիստոնեություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծուխ (այլ կիրառումներ)

Ծուխ, ընտանիք, լայն իմաստով՝ հայ հոգևորականի իրավասության տակ գտնվող ընտանիքների, բնակավայրերի ամբողջություն, որի սահմանները որոշում է թեմակալ առաջնորդը կամ թաղական խորհուրդը։ Ծուխ ունենում է եկեղեցի ու քահանան, հոգում իր եկեղեցու և սպասավորների՝ ծխատեր քահանայի, դպրապետի և այլոց նյութական կարիքները։ Ծխատեր քահանան, թեմակալ առաջնորդի արտոնությունն ստանալով, դառնում է եկեղեցու ներկայացուցիչն իրեն վստահված Ծուխի շրջանում։ Նա կատարում է ընտանիքների կամ անհատների համար նախատեսված եկեղեցական արարողությունները՝ տնօրհնեք, կնունք, թաղում, խոստովանություն, հաղորդություն, նաև նշանդրեք և պսակ։ Ծուխն ունի իր ծխական դպրոցը, գումարում է ժողովներ, որտեղ ընտրում են հոգաբարձություն և սահմանում ծխահարկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։