Դպրապետ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դպրապետից)

Դպրապետ

  • Դպիրների, սովորողների, քարտուղարների, ատենադպիրների պետ, վարժապետ, դպրոցի պետ (տնօրեն)։ Միջնադարյան դպրոցներում դպրապետ են անվանվել դպրոց ունեցող ուսուցիչները։ Բարձրագույն դպրոցի դպրապետը կոչվել է րաբունապետ, րաբունիների, այսինքն՝ վարդապետների պետ կամ վարդապետաց վարդապետ։ Ցածր կարգի դպրոցի դպրապետն էլ երբեմն կոչվել է րաբունապետ՝ նկատի ունենալով վարդապետական գավազան տալու, գիտական աստիճան շնորհելու նրա իրավունքը, գիտելիքներն ու հեղինակությունը։
  • Երգեցիկ դպիրների խմբի ղեկավար, փաստորեն՝ խմբավար, որ հին ու միջնադարյան Հայաստանում միաժամանակ եղել է մեներգիչ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 441