Ծննդյան վկայական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ծննդյան վկայական
Գյուստավ Ֆլոբերի ծննդյան վկայականը, որը ձեռագիր է (1821 թվական):

Ծննդյան վկայական, ծննդյան պետական գրանցման վկայություն՝ երեխայի ծնունդը հաստատող փաստ։ Այս փաստաթուղթը պարունակում է տեղեկություն՝ երեխայի անվան, ծննդյան օրվա, ինչպես նաև ծնողների անունների մասին։ Որպես կանոն՝ ծննդյան վկայականը երեխայի համար հանդիսանում է հիմնական և միակ փաստաթուղթը մինչ այն պահը, երբ երեխան կհասնի օրենքով սահմանված այն տարիքին, որ իրավունք կունենա անձնագիր ստանալու (օրինակ՝ Հայաստանում՝ 16 տարեկանում, Ռուսաստանում՝ 14):

Ծննդի պետական գրանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը։ Գտնված (ընկեցիկ) երեխաների ծննդյան պետայան գրանցումը կատարվում է գտնվելու վայրի կամ երեխայի բնակության վայրի, իսկ ծնվելուց հետո 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծնունդը` նաև մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը[1]։

Այն դեպքում, երբ երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում (օրինակ՝ չվերթի կամ ուղերթի ընթացքում), ապա ծննդի պետական գրանցումն իրականացնում է ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ տրանսպորտային միջոցի ուղերթի տարածքում գտնվող ՔԿԱԳ որևէ մարմին։ Նման դեպքերում՝ որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի ծննդի պետական գրանցման վայրը։

Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխայի ծննդյան գրանցումն օտարերկրյա պետությունում իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի հյուպատոսական հիմնարկները։

Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում[2]։

Ծննդյան վկայականը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ տարիներին և դրան հաջորդած մի քանի տարիներին ծննդյան վկայականն իրենից ներկայացնում էր փոքրիկ գրքույկ՝ բրոշյուրի տեսքով։ Այժմ այն իրենից ներկայացնում է 1 էջանոց փաստաթուղթ[3], որի չափը, արտաքին տեսքը և լրացման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության կողմից՝ 2005 թվականի ապրիլի 14-ի N 469-Ն որոշմամբ։ Վկայականն ունենում է սերիա և համար[4], օրինակ՝ ԱԲ № 16*269:

Լրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան պետական գրանցման դեպքում ՔԿԱԳ մարմինը ծննդյան վկայականում լրացնում է հետևյալ տեղեկությունները.

  • երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ` նաև ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը
  • ծնողների անունը, հայրանունը, ազգանունը և ազգությունը
  • ծննդյան ակտի գրառման ժամանակը և համարը
  • ծննդան պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը)
  • ծննդյան վկայական տալու ժամանակը[5]։

Ծննդյան վկայականը պատրաստվում և լրացվում է հայերեն[6]։ Ծննդյան վկայականը լրացվում է կապույտ գրիչով կամ թանաքով, ընթեռնելի ձեռագրով, ջնջումներ և ուղղումներ չեն թույլատրվում[3]։

Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ մոր մասին տեղեկությունները լրացվում են ծննդյան մասին սահմանված փաստաթղթի հիման վրա։ Այդ դեպքերում երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝

  • հայրության որոշման ակտի գրառման հիման վրա, եթե հայրությունը ճանաչվում և գրանցվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ[7]
  • երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ։ Երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը՝ մոր ցուցումով։ Երեխայի հոր մասին լրացված տեղեկությունները չեն կարող արգելք հանդիսանալ հայրության որոշման հարցի լուծման համար։ Մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները։

Ստանալու կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան վկայականը տրամադրվում է հենց ՔԿԱԳ ներակայանալու օրը[8][9][10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://parliament.am/legislation.php?sel=show&ID=2212#2. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. http://www.moj.am/
  3. 3,0 3,1 https://www.arlis.am/documentView.aspx?docid=13659. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. http://news.1tv.am/hy/2017/02/09/%D4%BE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%B8%D6%82-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6/50060. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  6. http://moj.am/legal/view/article/122/
  7. http://tundarc.am/wp/?p=183. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)0
  8. https://impoqrik.am/news/4320-%D5%AE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A8.html
  9. http://www.1tv.am/hy/video/Law-and-Order-of-receiving-birth-certificate/71770
  10. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]