Խուան Կառլոս Ագիլերա
Խուան Կառլոս Ագիլերա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1969[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Խուան Կառլոս Ագիլերա (իսպ.՝ Juan Carlos Aguilera Martín մայիսի 22, 1969[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, խաղացել է պաշտպանի դիրքում։ Հայտնի է Ատլետիկո Մադրիդ և «Տեներիֆեի» կազմում հանդես գալով։ Նա ունի 7 հանդիպում Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագիլերան կարիերան սկսել է Ատլետիկո Մադրիդ-ից։ 1988 թվականի մարտի 26-ին Ատլետիկո Մադրիդ B-ի կազմում հանդես գալուց հետո Խուան Կառլոսը իր նորամուտը նշեց հիմնական կազմում։ Ատլետիկոյում անցկացրած վեց մրցաշրջանների ընթացքում խաղացողը երկու անգամ նվաճել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթը։
1993 թվականին Ագիլերան տեղափոխվեց Տեներիֆե և այնտեղ խաղաց երեք մրցաշրջան։ Ակումբի և խաղացողի համար լավագույնը 1995/96 մրցաշրջանն էր, երբ Տեներիֆեն Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը և իրավունք ստացավ մասնակցելու եվրոպական մրցումներին։ Ագիլերան մասնակցել է 39 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։
1996 թվականին Խուան Կառլոսը վերադարձավ «Ատլետիկո», որը կրում էր գործող չեմպիոնի և Իսպանիայի գավաթի հաղթողի կոչումը։ Մինչև 2005 թվականի իր կարիերայի ավարտը, Ագիլերան մնաց «Ատլետիկո Մադրիդի» խաղացող, որում նա անցկացրել է ևս 9 մրցաշրջան, այդ թվում երկուսը Սեգունդա Դիվիզիոնում, եղել է թիմի ավագը։ 2003 թվականին նա նույնիսկ համաձայնեց աշխատավարձի կրճատմանը ակումբի ֆինանսական դժվարությունների պատճառով[2]։
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագիլերան իր նորամուտը Իսպանիայի հավաքականում նշել է 1997 թվականի սեպտեմբերի 24-ին Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղում (2:0)։ Խուան Կառլոսը ազգային հավաքականում յոթ հանդիպում ունի։ Նրա հետ նա խաղացել է 1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, որտեղ մասնակցել է երկու հանդիպման։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ատլետիկո Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթակիր՝ 1991, 1992 թվականներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Aguilera stays loyal to Atlético». UEFA.com (անգլերեն). 2003 թ․ հունիսի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
|
- Մայիսի 22 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Տեներիֆեի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով