Խորվաթիայի անդամակցումը Եվրամիությանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     ԵՄ անդամները 2013 թվականին     ԵՄ նոր անդամներ, որոնք միացել են 2013 թվականին

Խորվաթիան դարձավ Եվրամիության անդամ 2013 թվականի հուլիսի 1-ին։

Անդամակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիան ԵՄ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել 2003 թվականին, և 2004 թվականի սկզբին Եվրոպական հանձնաժողովը պետությանը տվեց պաշտոնական թեկնածուի կարգավիճակ։ Եվրոպական խորհուրդը թեկնածուի կարգավիճակ շնորհեց 2004 թվականի կեսերին, և բանակցությունների սկսման ամսաթիվը, ի սկզբանե 2005 թվականներն էր, սակայն հետաձգվեց մինչև նույն տարվա հոկտեմբեր։ 2005 թվականի հոկտեմբերի 3-ին սկսվեց կանոնադրության 33 բաժինների մշակման բանակցությունները, որոնք ավարտվեցին 2006 թվականի հոկտեմբերի 18-ին[1]։ Բանակցությունները 10 ամսով հետաձգվեցին Սլովենիայի հետ սահմանային վեճի պատճառով, բայց 2009 թվականի սեպտեմբերին Սլովենիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստ են հանել իրենց առարկությունները Խորվաթիայի անդամակցության դեմ, պայմանավորվելով լուծել այդ հակամարտությունը միջազգային միջնորդների միջոցով[2]։

Հարավսլավիայի փլուզման պահից Խորվաթիան Սլովակիայից հետո հասավ երկրի վերականգնման լավագույն արդյունքին ու հույս ուներ դառնալ նախկին հարավսլավիական հանրապետությունից երկրորդ երկիրը, ով անդամակցել է միությանը։ Երկրում կայուն շուկայական տնտեսություն է, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշները (օրինակ` մեկ շնչող ընկնող ՀՆԱ-ով) ավելի բարձր ցուցանիշներով քան Բուլղարիան ու Ռումինիան, որոնք միությանն էին միացել 2007 թվականին։ Խորվաթիայի հետ բանակցությունների սկզբում acquis-ը բաժանվեց 35 բաժինների 31-ի փոխարեն։ Ենթադրվում է, որ նոր բաժինները, ագրարային քաղաքականության մասին է, որը կարող է առաջացնել որոշակի դժվարություններ, ինչպես եղել է ուրիշ երկրների հետ։

2005 թվականին ԵՄ-ի իշխանությունները կանխատեսեցին, որ Խորվաթիան կանդամակցի Միությանը 2010-2012 թվականներին։ 2011 թվականի հունիսին ԵՄ-ի առաջնորդները ընդունեցին Խորվաթիայի անդամակցությունը միություն[3].

Խորվաթիայի անդամակցության մասին պայմանագիրը, այդ թվում և ԵՄ պայմանագրում մի քանի փոփոխություններ, ինչպես սպասվում էր, կնքվեցին 2012 թվականին։ ԵՄ անդամ 27 պետություն-անդամների խորհրդարանի կողմերից վավերացման գործընթացը ուժի մեջ մտավ ու Խորվաթիան անդամակցեց ԵՄ-ին 2013 թվականի հուլիսի 1-ին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Members of the European Commission. «EU-Croatia relations». Enlargement of the European Union (անգլերեն). European Commission. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  2. «Словения не будет мешать вступлению Хорватии в ЕС» (ռուսերեն). «Би-би-си». 2009 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին. «В декабре прошлого года Словения наложила вето на переговоры Хорватии с ЕС, утверждая, что карты и документы, которые Загреб представил на переговорах Евросоюзу, предрешают исход пограничного конфликта. В пятницу главы обоих государств объявили, что переговоры по этому вопросу будут проводиться при помощи международных посредников…»
  3. «Лидеры ЕС одобрили вступление Хорватии в сообщество». В мире (ռուսերեն). Брюссель: «ՌԻԱ Նովոստի». 2011 թ․ հունիսի 24. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին. «Лидеры 27 стран Евросоюза одобрили присоединение Хорватии к сообществу, сообщил в пятницу председатель Европейского совета Херман ван Ромпей.»
  4. Waterfield, Bruno (2011 թ․ մայիսի 23). «Croatia's EU bid facing delays thanks to Britain and France» (անգլերեն). Brussels: “The Telegraph. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին. «Europe ministers will discuss Croatia's prospects over dinner tonight in Brussels and are expected to recommend giving the Balkans country the "indicative" membership date of 1 July 2013 at an EU summit next month.»