Խորեն Աբրահամյան (ռազմական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խորեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Խորեն Աբրահամյան
1900[1][2] - 1937[1][2]
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Կոչումկոմիսար[1][2]
Զորամաս76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիա[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում[1] և Բասմաչություն[1]
ԿրթությունՄոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1930)[1]
Պարգևներ

Խորեն Հարությունի Աբրահամյան (1900[1][2], Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - 1937[1][2]), հայ խորհրդային ռազմական գործիչ, դիվիզիայի կոմիսար, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նախիջևան քաղաքում։ Մասնակցել է Հայաստանում խորհրդային կագերի հաստատմանը և քաղաքացիական կռիվներին, Միջին Ասիայում՝ բասմաչության դեմ մղված մարտերին։ 1930 թվականին ավարտել է Լենինգրադի Տոլմաչովի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան։

Եղել է Հայկական Վորոշիլովի անվան 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի կոմիսար, քաղբաժնի պետ, ՀԿԿ Կենտկոմի անդամ (1933), ՀԽՍՀ ԿԳԿ-ի (1931) և ԱՍՖՍՀ ԿԳԿ-ի (1935) անդամ։

Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղամարլուից-Զանգեզուր (Հիշողություններ Հայաստանի քաղաքացիական կռիվներից), 1931 / (կազմ. և խմբ.՝ Խ. Աբրահամյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Աբրահամյան (ռազմական գործիչ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 43