Խոտհար մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոտհար մեքենա, բնական և ցանովի խոտը հնձող մեքենա։ Որոշ դեպքերում հնձելուց հետո խոտը մանրացնում, հավաքում է՝ վիտամինային խոտալյուր կամ սիլոս պատրաստելու համար։

Խոտհար մեքենաները լինում են կցովի, կախովի և ինքնագնաց։ Հիմնական աշխատանքային օրգանը կտրող ապարատն է։ Մեծ աշխատանքային ընդգրկում ունեցող խոտհար մեքենաներն ունեն բարձր արտադրողականություն. օգտագործվում են հարթ և ընդարձակ դաշտերում։ Կան հատուկ խոտհար մեքենաներ, որոնք նախատեսված են լանջերին, այգիների միջտարածություններում, զբոսայգիներում աշխատելու համար։ Նախկին ՍՍՀՄ-ում արտադրվել են ԿԴՊ-ՀԳ և ԿՍԳ-2,1, ԿՏՊ-6, ԿՊՎ-3 խոտհար մեքենաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png