Խերսոնի օդանավակայանի ռմբակոծություն
Խերսոնի օդանավակայանի ռմբակոծություն Авіаудар в аеропорту Херсона | |
---|---|
Տեսակ | ավիահարված |
Երկիր | Ուկրաինա |
Գրոհի վայր | Խերսոնի միջազգային օդանավակայան |
Տեղադրանք | Խերսոն, Ուկրաինա (ներկայումս օկուպացված է ՌԴ ԶՈւ կողմից) |
Գրոհի նպատակ | ռազմական թիրախների խոցում |
Տարեթիվ | մարտի 16, 2022-մարտի 16, 2022 մարտի 16, 2022 |
Կազմակերպիչներ | Ուկրաինայի զինված ուժեր |
Խերսոնի օդանավակայանի ռմբակոծություն, ավիահարվածների շարք, որը տեղի է ունեցել 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում՝ մարտի 16-ին։ Ուկրաինական օդային գրոհներ թիրախում եղել է Խերսոնի միջազգային օդանավակայանը, որը Խերսոնի ճակատամարտից հետո անցել էր Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն վերահսկողության ներքո և օգտագործվում էր որպես ռազմաբազա։
The Wall Street Journal-ը հաղորդում է, որ «Ուկրաինան ավիահարվածներ է հասցրել Խերսոնի օդանավակայանին, որն օգտագործվում է որպես ռուսական ավիաբազա։ Արբանյակային պատկերները ցույց են տվել յոթ ոչնչացված կամ խոցված ռուսական ուղղաթիռներ, որոնցից մի քանիսը բռնկվել են կրակի մեջ»[1]։
Ուկրաինացիները պնդում էին նաև, որ ռմբակոծությունների ժամանակ սպանվել է ՌԴ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչևը[2]։ Ըստ ուկրաինացիների՝ Մորդվիչևը արդեն Ռուսաստանի հինգերորդ գեներալն է, որը չեզոքացվել է պատերազմի ժամանակ (մինչ այժմ ամենաբարձր կոչում ունեցող)։ Ռուսական աղբյուրները, սակայն, չեն հաստատում գեներալի մահը[3][4]։ Մարտի 28-ին ի հայտ են գալիս կադրեր, որոնցում իբր երևում էր, թե ինչպես է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը Մարիուպոլում հանդիպում Մորդվիչևի և այլ հրամանատարների հետ[5][6]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խերսոնի ճակատամարտի ընթացքում ռուսական ուժերին հաջողվում է գրավել Խերսոնի միջազգային օդանավակայանը, որից հետո այն ՌԴ-ի կողմից սկսվում են օգտագործվել որպես ավիաբազա[7][8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Alan Cullison; Isabel Coles; Yaroslav Trofimov (2022 թ․ մարտի 16). «Ukraine Mounts Counteroffensive to Drive Russians Back From Kyiv, Key Cities». The Wall Street Journal. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Ukraine claims to have killed fifth Russian general since start of the war». Newsweek. 2022 թ․ մարտի 19.
- ↑ Shoaib, Alia (2022 թ․ մարտի 19). «A 5th Russian general has been killed in attack on an army base, Ukraine officials claim». Business Insider Africa (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ Bancroft, Holly (2022 թ․ մարտի 19). «Fifth Russian general killed as 'planes and helicopters shot down', Ukraine claims». The Independent (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Chechen Leader Travels to Mariupol: Reports». The Moscow Times. 2022 թ․ մարտի 28.
- ↑ «Deaths of generals expose Russia's troubles in Ukraine». France24. 2022 թ․ մարտի 28.
- ↑ «Russia claims to have besieged Ukraine's Kherson, Berdyansk». Daily Sabah (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Sabbagh, Dan (2022 թ․ փետրվարի 27). «Russian forces advance on Kyiv: fighting on fourth day of invasion». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Russia says it "blocks" Ukraine's Kherson, Berdyansk – RIA». Reuters (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.