Խավիեր Արիսմենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավիեր Արիսմենդի
Ángel Javier Arizmendi de Lucas
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1984(1984-03-03)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 189
Քաշ 78
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2006 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 5 (0)
2003—2004  Իսպանիա Ատլետիկո Մադրիդ Բ 28 (10)
2004—2005  Իսպանիա Ռասինգ Սանտանդեր 22 (3)
2006—2007 Իսպանիա Դեպորտիվո 50 (7)
2007—2008 Իսպանիա Վալենսիա 30 (1)
2008—2010 Իսպանիա Ռեալ Սարագոսա 69 (14)
2010—2013 Իսպանիա Խետաֆե 22 (2)
2011—2012  Շվեյցարիա Կսամակս 13 (4)
2012—2013  Իսպանիա Մալորկա 21 (2)
2013—2014 Իսպանիա Դեպորտիվո 17 (2)
Ազգային հավաքական
2003 Իսպանիա Իսպանիա (մինչև 20 տարեկան) 5 (1)
2004—2006 Իսպանիա Իսպանիա (մինչև 21 տարեկան) 8 (0)
2007 Իսպանիա Իսպանիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անխել Արիսմենդի դե Լուկաս (իսպ.՝ Ángel Javier Arizmendi de Lucas, մարտի 3, 1984(1984-03-03)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականի մարտի 3-ին Մադրիդ քաղաքում։ Խավիերը հանդիսանում է իսպանական «Ատլետիկո» ակումբի սան։

Մեծ տարիքում՝ 2003 թվականին, հանդես է եկել ակումբի երկրորդ կազմում (Ատլետիկո Մադրիդ Բ), որի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան՝ մասնակցելով ակումբի 32 հանդիպումներին։

2004 թվականին դեբյուտել է ակումբի հիմնական կազմ, բայց այստեղ հաստատվել չի կարողացել։ Այդ իսկ պատճառով 2004 թվականից մինչև 2007 թվականը վարձավճարով հանդես է եկել «Ռասինգ Սանտանդեր» և «Դեպորտիվո Լա Կորունյա» ակումբներում։ 2007 թվականին Անխելը իսպանական «Վալենսիայի» հետ պայմանագիր ստորագրեց, որի կազմում անցկացրեց 1 մրցաշրջան։

2008 թվականին պայմանագիր է կնքել «Ռեալ Սարագոսա» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է իր կարիերայի վերջին երկու տարիները։

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից մինչև 2005 թվականը հանդես է եկել իսպանիայի երիտասարդական հավաքականում։ Երիտասարդական մակարդակում անցկացրել է 17 պաշտոնական խաղ, որոնցում կարողացել է դառնալ 2 գոլի հեղինակ։

2007 թվականի փետրվարի 7-ին դեբյուտել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական։

Ելույթների վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան թիմ խաղեր գոլեր
2004/05 Իսպանիա Ատլետիկո 4 -
2004/05 Իսպանիա Ռասինգ Սանտանդեր 22 3
2005/06 Իսպանիա Ատլետիկո 1 -
2005/06 Իսպանիա Դեպորտիվո 17 2
2006/07 Իսպանիա Դեպորտիվո 33 5
2007/08 Իսպանիա Վալենսիա 30 1
2008/09 Իսպանիա Ռեալ Սարագոսա 38 9
2009/10 Իսպանիա Ռեալ Սարագոսա 31 6
2010/11 Իսպանիա Խետաֆե 19 2
2011/12 Շվեյցարիա Կսամակս 13 4
2011/12 Իսպանիա Խետաֆե 3 0
2012/13 Իսպանիա Մալորկա 21 2
2013/14 Իսպանիա Դեպորտիվո 17 2
Ամբողջ կարիերայի ընթացքում։ 251 36

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավիեր Արիսմենդի» հոդվածին։