Խաչատուր Սերոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Սերոբյան
Ծնվել է1825
Կոստանդնուպոլիս
Մահացել է1874
Կոստանդնուպոլիս
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵյլի համալսարան

Խաչատուր Սերոբյան (1825, Կոստանդնուպոլիս - 1874, Կոստանդնուպոլիս), հայ գիտնական, քիմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Սերոբյանը ծնվել է 1825 թվականին Կոստանդնուպոլիսում։ Հայտնի է նաև Քրիստափոր Տեր-Սերոբյան անվամբ[1]։ 1842 թվականին մեկնել է ԱՄՆ և ընդունվել Եյլի համալսարան։ Ուսանել է քիմիա, աստվածաբանություն և բժշկություն, համալսարանում առաջինն է ներմուծել դաստամատյանների գործածությունը։ 1843 թվականին նա բազմաթիվ քիմիական փորձարկումներից հետո ստանում է ներկի յուրահատուկ բաղադրություն, որն անհնար էր կեղծել։

Իր կատարած գյուտն արտոնագրել է 1854 թվականին, սակայն անվտանգության նկատառումներով արտոնագրի մասին ողջ տեղեկատվությունը մինչ օրս պահվում է հույժ գաղտնի[2]։ Դոլարի ներկագույների գյուտի համար արժանացել է ԱՄՆ կառավարության շքանշանին և իր իսկ կողմից հեղինակած ներկերով տպված՝ նոր տեսակի 6000 ԱՄՆ դոլար պարգևավճարի[3], որով շարունակում է ուսումը Յեյլի համալսարանում, դառնում դեղագործ[4][5]։ Այդ գյուտի համար ամերիկյան կառավարության կողմից արժանացել է շքանշանի։ 1860 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, եղել արքունի բժիշկ, պաշտոնավարել օսմանյան դրամահատարանում և պարգևատրվել Մեջիդիե շքանշանով։

Տեր-Սերոբյանը մահացել է 1874 թվականին Կոստանդնուպոլսում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. studio, 5165m. «Anunner.com - ԽԱՉԱՏՈՒՐ ՍԵՐՈԲՅԱՆ». www.anunner.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Դոլարն ունի հայկական ծագում». YerevanStyle.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 11. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Armenians in the world: Green dollar». www.iammedia.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Քրիստափոր Տեր-Սերոբյանը, Ամերիկյան դոլար». www.mersoft.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Աշխարհն ավելի լավը դարձրած հայեր․ Մաս 2». www.iammedia.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Армянский след на американских долларах: как Христофор Тер-Серобян изобрел краску для банкнот, которые невозможно было подделать - Фото». radiovan.fm (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]