Խաչատուր Աբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Աբյան
Ծնվել է1975
ԾննդավայրՄեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 10, 1995(1995-08-10)
Մահվան վայրԿարախանբեյլի, Հադրութի շրջան, Արցախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ

Խաչատուր Ժորայի Աբյան (1975, Մեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 10, 1995(1995-08-10), Կարախանբեյլի, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 1992 թվականին ընտանիքով տեղափոխվել է Աբովյան քաղաք, որտեղ էլ ավարտել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Բերձորի ազատագրումից հետո ծառայել է պարետային վաշտում, այնուհետև՝ Հադրութի պաշտպանական շրջանի հրաձգային գումարտակում։ Զոհվել է 1995 թվականի օգոստոսի 10-ին, Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլիի դիրքերում, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախյան պատերազմի թանգարանի կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.