Խաղողի վազի մոխրագույն փտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողի վազի մոխրագույն փտում, խաղողի սնկային հիվանդություն։ Հարուցիչները կիսամակաբույծ սնկերն ու մանրէներն են։ Հիվանդ օրգանները փտում են, պատվում մոխրագույն փառով, որի մեջ նշմարվում են սև, կարծր, գնդաձև գոյացումներ։ Վաղ վարակի դեպքում պտուղները կարող են չորանալ։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսասանիտարական (վարակված օրգանների հեռացում և ոչնչացում), քիմիական (պարարտացում, պեստիցիդներ) մեթոդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։