ԽՍՀՄ երիտասարդական կազմակերպությունների կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ երիտասարդական կազմակերպությունների կոմիտե
ՀապավումԽՍՀՄ ԵԿԿ
Հիմնադրված1956 թ.
Լուծարված1991 թ.

ԽՍՀՄ երիտասարդական կազմակերպությունների, ԵԿԿ (ռուս.՝ Комитет молодёжных организаций СССР, КМО СССР), խորհրդային շրջանի երիտասարդության հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1956 թվականին (1941—1956 թվականներին՝ Խորհրդային երիտասարդության հակաֆաշիստական կոմիտե)։ Սեփական պնդմամբ, խնդիրն է եղել զարգացնել և ամրապնդել երիտասարդական կազմակերպությունների բարեկամությունը, համագործակցությունն ու փոխըմբռնումը արտասահմանյան ազգային երիտասարդական և ուսանողական միությունների, ինչպես նաև տեղական ու միջազգայիև երիտասարդական կազմակերպությունների հետ։ Միավորում էր երիտասարդության հասարակական, արհմիութենական, մարզական, մշակութային և այլ կազմակերպություններ։ Մշտական ներկայացուցիչներ ուներ Ուսանողների միջազգային միության քարտուղարությունում և Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայում։ ԽՍՀՄ վարչատարածքային միավորներում (միութենական հանրապետություններ, երկրամասեր, և մարզեր) կային տեղական երիտասարդական կազմակերպություններ։

Խորհրդային Հայաստանում ԵԿԿ գործել է 1957 թվականից, 1975 թվականին կապ է պահպանել արտասահմանյան 100 (որից 68-ը՝ սփյուռքահայ) երիտասարդական (մարզական, մշակութային և այլն) կազմակերպությունների հետ։

ԽՍՀՄ փլուզումից հետո լուծարվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 590