Լևոն Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը կինոռեժիսորի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Լևոն Մկրտչյան (բազմանշանակություն)։
Լևոն Մկրտչյան, Levon Mkrtchyan,Кинорежиссер Левон Мкртчян Photo Arto

Լևոն Մկրտչյան (Լևոն Մկրտչյան, Լևոն Մկրտչյան, Լևոն Գյումրեցի ) - (անգլերեն՝ Levon Mkrtchyan, ռուսերեն` Левон Мкртчян ծնվել է փետրվարի 25 1953 Գյումրի) ― կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր։

1978-ին ավարտել է Երևանի գեղարվեստական-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, իսկ 1984-ին՝ Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտի բարձրագույն դասընթացը, կուրսի ղեկավար՝ Ջ. Ֆիրսովա։ Վավերագրական կինոյի դիմանկարային ժանրում ստեղծել է բավականին ուշագրավ ֆիլմեր, նվիրված հայազգի նշանավոր անձանց՝ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյան, փիլիսոփա Դավիթ Անհաղթ, նկարիչ Ժանսեմ(Jansem) և Գառզու, աստղագետ Վիկտոր Համբարձումյան և այլոք։ 1989-ին նկարահանել է «Պարետային ժամ» ֆիլմը նվիրված Ղարաբաղյան շարժմանը։ 1995 թվականին Ֆրանսիայում բացվել է իր լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ 2002 թվականին նկարահանել է շատ հայտնի՝ Մատյան Անկախության վավերագրական ֆիլմը, նվիրված Հայաստանի անկախության 10 ամյակին և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը (1991-2001)։ 1987 թվակաին ռեժիսորը իր նկարահանած չորս ֆիլմերի համար արժանացել է Լենինյան Կոմերտմիության մրցանակի դափնեկրի կոչման՝ Եղիշե Չարենց Հայտնի և Անհայտ Էջեր, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ - Կամ Եղիցի լույս և Գյումրի ֆիլմերի համար: Բանաստեղծ Շիրազը 1983-ին Լևոն Մկրտչյանին կնքել էր նոր ազգանվամբ՝ Լևոն Գյումրեցի և ռեժիսորի 1984 թվականին նկարահանած Այրուձի ֆիլմը ստորագրված է հենց՝ Լևոն Գյումրեցի անվամբ: Հովհաննես Շիրազ ֆիլմի դիտումից հետո , - ,, Աստված է իր մատը դրել այս հայի ճակատին, այսպիսի գնահատանքի խոսք է գրել 1983 թվականին Հովհաննես Շիրազը ռեժիսոր Լևոն Մկրտչյանի մասին։ 2001 թվականին նկարահանել է - Եվ եղավ լույս ֆիլմը նվիրված, Հայաստանում Քրիստոնեության Հաստատման 1700 ամյակին, 301-2001թթ): Կինոնկարի պրեմերան տեղի է ունեցել Նյու Յորքում:

Կինոռեժիսորը 2002 թվականից բնակվում է ԱՄՆ ում։

[խմբագրել] Ֆիլմոգրաֆիա

  • Վահան Տերյան-100 (1985) Ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը:
  • Պարույր Սևակ-Կամ «Եղիցի լույս» (1984)
  • Գյումրի(1987)- Ֆիլմը նկարահանվել է Գյումրիում ավերիչ Երկրաշարժից աﬕսներ առաջ: Կառապանի անունից պատմում է Ազատ Գասպարյանը
  • Եղիշե Չարենց, Հայտնի և Անհայտ Էջեր - Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը: Հայկ Վավերագրական Ֆիլմերի Կինոստուդիա - 1987: Ֆիլմում նկարահանվել են` Արփենիկ Չարենցը, Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը, երգիչ, բանահավաք՝ Հայրիկ Մուրադյանը և Չարենցի բանտի ընկեր՝ Մուրադ Ջուլֆիգարովը:
Պատկեր:Film ,, Hovhannes Shiraz,, Director Levon Mkrtchyan.jpg
Ֆիլմ ,, Հովհաննես Շիրազ,, director Levon Mkrtchyan, Левон Мкртчян

http://armshop.in.ua/product/hovhannes-shiraz/

  • Պրեմյերա Թեհրանում (Ֆիրդուսի, Ռոստամ և Սոհրաբ )դիրիժոր Լորիս Ճգնավորյան, նկարահանվել է Չարլի Չապլինի տղան, Իրան 2001
  • Հայրիկի դպրոցը 1995 (երգիչ - բանահավաք Հայրիկ Մուրադյան )
  • Ազատության Ճանապարհին - Սցենարը՝ Գեվորգ Էմին, Արա Վահունի և Ռուբեն Գեվորգյանց
  • Հաղթանակների ճանապարհով - Ավստրիա, Գերմանիա, Հունաստան ) սցենարը Հրաչուհի Տատուրյանի
  • Պարետային ժամ - 1990
  • Հովհաննես Շիրազ (2005)

http://armshop.in.ua/product/hovhannes-shiraz/

  • Հիշողություն - 2005 (Արփիար Ջանոյան)
  • Քեզ Սիրում Ենք Հայաստան - 2007

[խմբագրել] Գրականություն

  • - Les DOCUMENTARY Films of the ARMENIAN SOVIET REPUBLIC - Berlin 1990
  • - ARMENIAN Cinema - CRITICS and Film| - JURNALISTS 1924-1999
  • - Թորոս Թորանյան - Թող Հայաստանը Խոսի, Հալեպ 1998

[խմբագրել] Other websites

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով