Լցակույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լցակույտ, հատուկ առանձնացված վայրում դատարկ ապարների, ոչ կոնդիցիոն օգտակար հանածոների կամ արտադրության թափոնների կուտակում։ Հանքավայրերի բաց մշակման դեպքում Լցակույտերը լինում են ներքին (բացահանքի սահմաններում) ու արտաքին (բացահանքի սահմաններից դուրս)։ Կախված տեղանքի դիրքից, տարբերում են հարթավայրային և լեռնային Լցակույտեր, իսկ ըստ լցման հորիզոնների թվի՝ միհարկանի, երկհարկանի և բազմահարկ։ Ըստ օգտագործվող մեքենաների տեսակի, Լցակույտերը լինում են գութանային, էքսկավատորային, բուլդոզերային, աբզետցերային, հիդրավլիկական և համակցված, իսկ ըստ մակաբացման հորիզոնների սպասարկման թվի՝ ընդհանուր (ամբողջ բացահանքի համար), խմբային (մի քանի հորիզոնների համար), առանձին (մեկ հորիզոնի համար)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 674