Լովրո Բիզյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լովրո Բիզյակ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1993(1993-11-12)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Շմարտնո օբ Պակի, Սլովենիա
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2012 Սլովենիա Շմարտնո 1928 22 (2)
2013 Սլովենիա Կովինար
2013 Սլովենիա Շմարտնո 1928 13 (11)
2014 Ավստրիա Վիլդոն
2014—2017 Սլովենիա Ալյումինի 66 (21)
2017—2018 Սլովենիա Դոմժալե 36 (13)
2018—2020 Ռուսաստան Ուֆա 52 (5)
2021—ներկա Մոլդովա Շերիֆ 4 (2)
Ազգային հավաքական
2020—ներկա Սլովենիա Սլովենիայի ազգային հավաքական 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լովրո Բիզյակ (սլովեն.՝ Lovro Bizjak, նոյեմբերի 12, 1993(1993-11-12)[1], Շմարտնո օբ Պակի, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, Մոլդովայի «Շերիֆի» և Սլովենիայի ազգային հավաքականի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լովրո Բիզյակը «Շմարտնո 1928» ֆուտբոլային ակումբի սան է, 2011/12 մրցաշրջանում նորամուտն է նշել այդ ակումբի մեծահասակների թիմում, որը հանդես էր գալիս Սլովենիայի առաջնության երկրորդ լիգայում[2]։

Ֆուտբոլիստն իր կարիերայի սկզբում խաղացել է նաև ցածր դիվիզիոնների թիմերում՝ սլովենական «Կովինարում» և «Ալյումինիում», ինչպես նաև ավստրիական «Վիլդոնում»[3]։

2016/17 մրցաշրջանում «Ալյումինիի» կազմում նա իր նորամուտն է նշել Սլովենիայի առաջին լիգայում[2]։

2017 թվականից խաղացել է Սլովենիայի առաջնությունում հանդես եկող «Դոմժալե» ակումբում, անցկացրել 36 հանդիպում և խփել 13 գոլ[2]։

2018 թվականի օգոստոսին Բիզյակը տեղափոխվել է ռուսական «Ուֆա»։ Թիմի ղեկավարությունը նրան նկատել էր Եվրոպայի լիգայի «Դոմժալեի» դեմ խաղերի ժամանակ։ Նա իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նշել է 4-րդ տուրի Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում (0-3)։ Նոյեմբերի 11-ին նա իր անդրանիկ գոլն է խփել «Ուֆայի» կազմում՝ գրավելով «Սպարտակի» դարպասը (2-0)[4]։

2021 թվականի հունվարի 15-ին, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը խզվել է[5]։ Հունվարի վերջին Բիզյակը պայմանագիր է կնքել Տիրասպոլի «Շերիֆի» հետ[6]։ Փետրվարի 24-ին նա 22-րդ տուրի «Զիմբրուի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Շերիֆի» կազմում[7]։

Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 14-ին Բիզյակն իր նորամուտն է նշել Սլովենիայի ազգային հավաքականում՝ փոխարինման դուրս գալով 77-րդ րոպեին Մոլդովայի հետ Ազգերի լիգայի խաղում[8]։

Խաղեր և գոլեր ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ։

Ընդամենը՝ 1 հանդիպում / 0 գոլ, 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Lovro Bizjak - Sheriff Tiraspol». footballdatabase.eu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  3. «Lovro Bizjak - Sheriff Tiraspol». footballdatabase.eu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  4. «ФНК онлайн: УФА - СПАРТАК» (ռուսերեն). Футбол на Куличках. 2018 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Ловро Бизяк ушел из "Уфы"» (ռուսերեն). Футбол на Куличках. 2021 թ․ հունվարի 15. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  6. «"Шериф" подписал второго футболиста этой зимой». Scor.md (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 29. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  7. «"Шериф" не оставил шансов "Зимбру", "Динамо-Авто" разгромило "Сперанцу": результаты 22-го тура НД». Moldfootball.com (ռուսերեն). Молдавский футбол. 2021 թ․ փետրվարի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Slovenia - L. Bizjak - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լովրո Բիզյակ» հոդվածին։